Իրանի հարստացված ուրանը կոչնչացվի ԱՄՆ-ում, տեղում կամ «այլ ընդունելի վայրում». Թրամփ

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Թեհրանի ունեցած հարստացված ուրանի պաշարները կա՛մ անմիջապես կփոխանցվեն ԱՄՆ-ին՝ նրա տարածքում ոչնչացման համար, կա՛մ կոչնչացվեն այնտեղ, որտեղ դրանք ներկայում գտնվում են, կա՛մ այլ «հարմար վայրում»՝ Իրանի հետ համակարգված և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հսկողության ներքո։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է TruthSocial-ում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Սպիտակ տունը նախընտրելի տարբերակ է համարում Իրանի հարստացված ուրանի պաշարների ոչնչացումը Իսլամական Հանրապետությունում՝ առանց դրանք Միացյալ Նահանգներ տեղափոխելու անհրաժեշտության։ Միաժամանակ, Թրամփը  հարստացված ուրանն անվանել է «միջուկային փոշի»՝ հղում անելով ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային ենթակառուցվածքների ռմբակոծություններին։

Իրանի միջուկային ծրագրի սպառնալիքը պատճառներից մեկն է, որով Թրամփն արդարացնում է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից փետրվարի 28-ից ի վեր Իսլամական Հանրապետության դեմ մղվող պատերազմը: Միացյալ Նահանգները վստահ է, որ իրանցիներն այժմ ունեն ավելի քան 440 կիլոգրամ ուրան, որը հարստացված է մինչև 60%, ինչը զգալիորեն ավելին է, քան անհրաժեշտ է քաղաքացիական միջուկային էներգիայի համար։

Տեսականորեն այս ուրանը կարող է մինչև 90% հարստացվել համեմատաբար կարճ ժամանակահատվածում, ինչն այն կդարձնի պիտանի միջուկային զենքի ստեղծման մեջ օգտագործելու համար: Թեհրանի իշխանությունները բազմիցս հերքել են ատոմային ռումբ ստեղծելու որևէ մտադրություն՝ պնդելով, որ իրենց միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում, միաժամանակ, սպառնացել են նոր  հարձակումների դեպքում անցնել ուրանի հետագա հարստացման։

Թեհրանը դեռևս պաշտոնապես չի հաստատել որևէ գործարք, որը վերաբերում է Իրանի հարստացված ուրանի պաշարները Միացյալ Նահանգներին կամ որևէ այլ երկրի փոխանցելուն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի