«Սպարտակի» ֆուտբոլիստը կոտրել է Ռուսաստանի գավաթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստ Պաբլո Սոլարին Ռուսաստանի գավաթի խաղարկության սուպերեզրափակիչում հաղթանակից հետո կոտրել է մրցաշարի գավաթը։
Արգենտինացի վինգերը բարձրացրել է գավաթը, որպեսզի լուսանկարվի տրիբունայում գտնվող երկրպագուների ֆոնին, սակայն այն կոտրվել է։
Եզրափակիչում «Սպարտակը» հետխաղային 11-մետրանոցներով հաղթել էր «Կրասնոդարին»։ Մոսկովյան ակումբը 5-րդ անգամ էր դարձել Ռուսաստանի գավաթակիր։