ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ Իրանի հետ համաձայնագիրը 95%-ով պատրաստ է

Լուրեր

24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
Բոլորը

ԱՄՆ պաշտոնյաները Fox News-ին հայտնել են, որ Իրանի հետ շրջանակային համաձայնագիրը «95%-ով պատրաստ է», միաժամանակ հավելել, որ բանակցողները դեռևս վիճում են Թեհրանի միջուկային պաշարների և Հորմուզի նեղուցի վերաբերյալ «ձևակերպումների» շուրջ։

«Մենք չենք պատրաստվում հետաձգել գործընթացը։ Դեռևս համաձայնության չենք եկել։ Այսօր կամ վաղը համաձայնագիր չենք ստորագրելու»,- ասել է աղբյուրներից մեկը, այնուհետև հավելել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մի քանի օր ժամանակ տալ համաձայնության հասնելու համար։

Պաշտոնյան նաև ասել է, որ Իրանը «սկզբունքորեն համաձայնել է պայմանների շրջանակին, և մենք 95%-ով համաձայն ենք»։

«Մենք համաձայնություն ունենք միջուկային պաշարների և Հորմուզի նեղուցի վերաբերյալ, բայց բանակցում ենք ձևակերպումների շուրջ։ Մենք հնարավորություն ունենք կնքելու մի գործարք, որը կնվազեցնի ամերիկացիների ծախսերը՝ միաժամանակ ապահովելով, որ իրանցիները չստանան միջուկային զենք։ Մենք վատ գործարք չենք կնքելու, դա հաստատ է։ Մենք ունենք ընտրովի հնարավորություն և կարող ենք վերսկսել ռազմական հարվածները, եթե համաձայնագիր չկնքվի»,- նշել է նա։

Կիրակի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցողներին հանձնարարել է «չշտապել համաձայնության հարցում» և շեշտել, որ «ժամանակը մեր օգտին է»։

Մինչ այդ էլ նա հայտարարել էր, որ Իրանի հետ համաձայնագիրը, որը նա նկարագրել է որպես «փոխըմբռնման հուշագիր», «մեծ մասամբ բանակցվել է»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի