ԱՄՆ-ը և Իրանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը բացելու հարցում․ NYT

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ը և Իրանը «սկզբունքային համաձայնության» են եկել, որը նախատեսում է Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնում։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին, գրում է Meduza-ն։

Համաձայնագրի մանրամասները դեռևս պետք է համաձայնեցվեն  և պարզ չէ, թե ինչ վերահսկողություն կպահպանի Իրանը նեղուցի նկատմամբ: Այնուամենայնիվ, Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ռազմական խորհրդականը, որին մեջբերել են իրանական լրատվականները, հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունն ունի նեղուցը կառավարելու «օրինական իրավունք»։

Մեկ օր առաջ երեք բարձրաստիճան իրանցի պաշտոնյաներ The New York Times-ին հայտնել էին, որ Իրանը համաձայնել է փոխըմբռնման հուշագրին, որը նախատեսում է նեղուցով նավագնացության վերսկսում: Դրա դիմաց, նրանց խոսքով, ԱՄՆ-ը կվերացնի իրանական նավահանգիստների ռազմածովային շրջափակումը: Համաձայնագիրը նաև նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում բոլոր տարածքներում, այդ թվում՝ Լիբանանում, հավելել են աղբյուրները։

The Washington Post-ի աղբյուրի տվյալներով՝ խոսքը շրջանակային փոխըմբռնման հուշագրի մասին է, որը նախատեսում է հրադադարի 60-օրյա երկարաձգում, մինչ կողմերն աշխատում են «վերջնական համաձայնագրի» ուղղությամբ: Այս համաձայնությունների շրջանակում Հորմուզի նեղուցը կմաքրվի ականներից և կվերաբացվի նավագնացության համար: Փոխըմբռնման այս հուշագիրը, սակայն, դեռևս չի ստորագրվել։

Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 24-ին TruthSocial-ում գրել էր, որ եթե ինքը Իրանի հետ համաձայնագիր կնքի, «դա լավ և պատշաճ համաձայնագիր կլինի», ոչ թե «Օբամայի համաձայնագրի նման»։

«Մեր համաձայնագիրը բոլորովին հակառակն է։ Բայց ոչ ոք այն չի տեսել կամ չգիտի, թե ինչ է դա։ Այն նույնիսկ լիովին համաձայնեցված չէ»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Հորմուզի նեղուցը, որը Մերձավոր Արևելքի պատերազմից առաջ ապահովում էր համաշխարհային նավթի առաքումների մոտ մեկ հինգերորդը, փակ է փետրվարի վերջից։ Իրանը նախ փակեց այն, ապա Միացյալ Նահանգները շրջափակեց իրանական նավահանգիստները։ Brent տեսակի նավթի գինը մի քանի ամիս շարունակ չի իջել մեկ բարելի համար 100 դոլարից։

ԱՄՆ-ի և Իրանի միջև ներկայում հրադադար է գործում։ Խաղաղության համաձայնագրի շրջանակում Միացյալ Նահանգները պնդում է իրանական կողմից ուրանի հարստացման լիակատար դադարեցման հարցում, ինչից Թեհրանը չի ցանկանում հրաժարվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի