Զինված անձը կրակ է բացել Սպիտակ տան մոտ և սպանվել Գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից

Լուրեր

23.10.2026 | 19:46
Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 19:43
Գազամատակարարման վթարային դադարեցումч Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
23.10.2026 | 19:33
Forbes. NBA-ի ամենաբարձր վարձատրվող բասկետբոլիստները
23.10.2026 | 19:22
Ուկրաինան և ՌԴ-ն պայմանավորվել են Օլեշկիում հրադադարի շուրջ՝ Մելանյա Թրամփի միջնորդությամբ․ Սպիտակ տուն
23.10.2026 | 19:13
Վահան Արծրունին համերգների շարք է նախաձեռնել արտերկրում որդու բուժման նպատակով
23.10.2026 | 19:00
Փաշինյանն է Արցախին մենակ թողել․ հենց ինքն է ասել՝ Ադրբեջանը Պուտինի շնորհիվ չմտավ Սյունիք․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 18:51
Անհետ կորած ադրբեջանցիների ընտանիքները Բրյուսելում դիմել են եվրոպական կառույցներին՝ «աջակցություն ստանալու»
23.10.2026 | 18:39
Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դպրոցականների նկատմամբ ենթադրյալ բռնության գործով
23.10.2026 | 18:28
Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել
23.10.2026 | 18:17
Նենադ Լալովիչը վերընտրվել է UWW-ի նախագահի պաշտոնում
23.10.2026 | 18:05
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել
23.10.2026 | 17:53
Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
23.10.2026 | 17:42
Հայտնի է ՀՖՖ արտահերթ ժողովի անցկացման օրը
23.10.2026 | 17:30
Կամ հանք պետք է ունենալ, կամ ապրել աղքատության մեջ, առաջին դիսկուրսը սա է․ էկոակտիվիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Բոլորը

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 23-ի երեկոյան՝ Սպիտակ տան հարևանությամբ գտնվող 17-րդ փողոցի և Փենսիլվանիա ավենյուի խաչմերուկում։ Գաղտնի ծառայության տվյալներով՝ տղամարդը մոտեցել է անցակետին, պայուսակից հանել զենքը և կրակ բացել անվտանգության աշխատակիցների ուղղությամբ։ Նրանք պատասխան կրակ են բացել և վիրավորել հարձակվողին։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ավելի ուշ մահացել է։

Փոխհրաձգության ընթացքում վիրավորվել է նաև պատահական անցորդ։ Գաղտնի ծառայությունում հայտնել են, որ դեռևս պարզ չէ՝ նա վիրավորվել է հարձակվողի առաջին կրակոցներից, թե արդեն անվտանգության աշխատակիցների պատասխան կրակի ժամանակ։ Իրավապահներից ոչ ոք չի տուժել։

Կրակոցների պահին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտնվել է Սպիտակ տանը։ Իր Truth Social սոցիալական ցանցում նա հայտարարել է, որ հրաձիգը ունեցել է «բռնության պատմություն» և «հնարավոր մոլուցք երկրի ամենաթանկարժեք շենքերից մեկի նկատմամբ»։ Նախագահը նաև կրկին կոչ է արել Վաշինգտոնում ստեղծել «այս տեսակի ամենաանվտանգ և պաշտպանված տարածքը» ապագա ամերիկացի նախագահների համար։