Ռուսաստանը գիշերը «Օրեշնիկ» է կիրառել․ Զելենսկի

Լուրեր

23.10.2026 | 19:46
Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 19:43
Գազամատակարարման վթարային դադարեցումч Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
23.10.2026 | 19:33
Forbes. NBA-ի ամենաբարձր վարձատրվող բասկետբոլիստները
23.10.2026 | 19:22
Ուկրաինան և ՌԴ-ն պայմանավորվել են Օլեշկիում հրադադարի շուրջ՝ Մելանյա Թրամփի միջնորդությամբ․ Սպիտակ տուն
23.10.2026 | 19:13
Վահան Արծրունին համերգների շարք է նախաձեռնել արտերկրում որդու բուժման նպատակով
23.10.2026 | 19:00
Փաշինյանն է Արցախին մենակ թողել․ հենց ինքն է ասել՝ Ադրբեջանը Պուտինի շնորհիվ չմտավ Սյունիք․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 18:51
Անհետ կորած ադրբեջանցիների ընտանիքները Բրյուսելում դիմել են եվրոպական կառույցներին՝ «աջակցություն ստանալու»
23.10.2026 | 18:39
Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դպրոցականների նկատմամբ ենթադրյալ բռնության գործով
23.10.2026 | 18:28
Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել
23.10.2026 | 18:17
Նենադ Լալովիչը վերընտրվել է UWW-ի նախագահի պաշտոնում
23.10.2026 | 18:05
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել
23.10.2026 | 17:53
Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
23.10.2026 | 17:42
Հայտնի է ՀՖՖ արտահերթ ժողովի անցկացման օրը
23.10.2026 | 17:30
Կամ հանք պետք է ունենալ, կամ ապրել աղքատության մեջ, առաջին դիսկուրսը սա է․ էկոակտիվիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Բոլորը

Ռուսաստանը կիրակի՝ մայիսի 24-ի գիշերը, կրկին կիրառել է «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռը, որն իր կործանարար ուժով սարսափ է ներշնչում. այս անգամ հարվածն առաջին անգամ հասցվել է Կիևի արվարձանին, իր Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրթիռային հարված է հասցրել Բելայա Ցերկովին՝ Կիևի մարզի խոշոր քաղաքին: Զելենսկին կատարվածն անվանել է «անպատասխանատու» և ընդգծել, որ դա չպետք է մնա առանց հետևանքների Ռուսաստանի համար:

Բելայա Ցերկովում վնասների չափերի մասին նա չի հայտնել. «Երեք ռուսական հրթիռ ջրամատակարարման օբյեկտի դեմ, նա (Պուտինը – խմբ.) այրել է շուկան, վնասել տասնյակ բնակելի տներ, մի քանի սովորական դպրոցներ։ Գործարկել է իր «Օրեշնիկը» Բելայա Ցերկովի դեմ։ Իրականում անադեկվատ է»,- գրել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ողջ ընթացքում սա արդեն «Օրեշնիկի» երրորդ կիրառումն է:

«Լիամասշտաբ պատերազմի հինգերորդ տարին է, և հենց առաջին վայրկյաններից սա Ռուսաստանի չհրահրված ահաբեկչական պատերազմն է կյանքի դեմ։ Մենք անում ենք ամեն ինչ խաղաղություն հաստատելու և մարդկանց պաշտպանելու համար, ամեն ինչ։ Եվ կարևոր է, որ Ուկրաինան միայնակ չմնա։ Որոշումներ են պետք և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, և՛ Եվրոպայից, և՛ մյուսներից, որպեսզի Մոսկվայում այս հին «Օրեշնիկը» արտասանի «խաղաղություն» բառը»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

Ավելի վաղ Բելայա Ցերկովին «Օրեշնիկով» հարվածը հաստատել էր Ուկրաինայի ԶՈւ Ռազմաօդային ուժերի հաղորդակցության վարչության պետ Յուրի Իգնատը։ Ուկրաինայի ՀՕՊ-ը սկզբնապես հայտնել էր 600 դրոնների, ինչպես նաև 90 հրթիռների և թևավոր հրթիռների կիրառմամբ համակցված գրոհի մասին, սակայն հրթիռների ցանկում «Օրեշնիկը» չէր հիշատակվել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ ՌԴ բանակը գիշերային հարվածների ընթացքում կիրառել է չորս տեսակի հրթիռ՝ «Օրեշնիկ», «Իսկանդեր», «Կինժալ» և «Ցիրկոն»: Ըստ նախարարության հայտարարության՝ բոլոր հարվածները եղել են հաջողված և հասցվել են ուկրաինական զինված ուժերի հրամանատարական կետերին, ավիաբազաներին և Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի այլ օբյեկտներին։ Մոսկվան գրոհներն անվանել է պատասխան Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտներին Կիևի հարվածներին։

«Օրեշնիկը» կարող է կրել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային մարտագլխիկներ: Հրթիռը զարգացնում է մինչև 12 հազար կիլոմետր ժամ արագություն և ունի մինչև 5000 կիլոմետր թռիչքի հեռահարություն, ինչը նրան պոտենցիալ վտանգ է դարձնում ողջ եվրոպական մայրցամաքի համար։ Ռուսաստանը նաև տեղակայել է «Օրեշնիկը» Բելառուսի տարածքում։