Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը երեկ Factor TV-ի հետ զրույցում, անդրադառնալով Լարսի անցակետում առաջացած հերթերին, հայտարարել էր, որ դա պայմանավորված է մի շարք գործոններով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ու զբոսաշրջային հոսքերի աճով, ինչպես նաև ՌԴ-ում կիրառվող որոշ խստացումներով։ Պապոյանը նաև քաղաքական ենթատեքստ էր տեսել ստեղծված իրավիճակում:

«Կան ընդդիմադիր ուժեր, որոնք, օրինակ, Քոչարյան Ռոբերտը, էնպես ա արտահայտվում ցանկացած պրոբլեմի ժամանակ, էնպիսի մեծ երջանկություն է գալիս իր դեմքին ցանկացած լուրի ժամանակ, երբ որ իմանում է, որ մեր հայ արտադրողները, հայ արտահանողները որևէ խնդիր են ունենում Լարսում: Եվ ես ենթադրում եմ և ունեմ շատ որոշակի հիմնավոր կասկածներ, որ նրանք որոշակի շրջանակներում փորձում են էնպես անել, որ մեր հայ արտադրողների համար խնդիրներ առաջանան Ռուսաստանի Դաշնությունում»,- ասել էր Պապոյանը։

Factor TV-ն այսօր Պապոյանի ասածի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Ռոբերտ Քոչարյանի որդուց` «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 10-րդ համար Լևոն Քոչարյանից:

«Եթե Հայաստանում ինչ-որ մեկը պետք է կարողանա այնպես անել, որ մեր ռազմավարական գործընկերն ըստ դրա ինչ-որ գործողություններ անի, ոչ թե ըստ նրա, ինչ հիմիկվա գործող իշխանությունն է, էլ ում է պետք նման իշխանությունը: Իսկ մյուս մասով, իհարկե, սուտ է ասում, ստում է, ինչպես ստում են շատ ուրիշ հարցերում»,- ասաց Լևոն Քոչարյանը:

Մանրամասները` տեսանյութում:
Արփի Հակոբյան