Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարությունը նոր թափ է ստացել, ներգրավվել է նոր կապալառու․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

17.08.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
Բոլորը

Գյումրիում կառուցվող Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարական աշխատանքները նոր թափ են ստացել: Տեղի է ունեցել համալիրի վերամեկնարկի արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, պաշտոնատար անձինք, մարզիկներ, հաղորդում են ԿԳՄՍՆ-ից։

Արթուր Ալեքսանյանի անունը կրող մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, մենապայքարային և խաղային մի շարք մարզաձևերի համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, աթլետիկական վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ինչպես նաև այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ համալիրի նախագիծը լրամշակվել է՝ պայմանավորված տեխնիկական որոշ բարդություններով և աշխատանքների որակական չափանիշների պահպանմամբ․ «Մեր ընդգծված մոտեցումը հետևյալն է՝ մարզադպրոցը պետք է համապատասխանի միջազգային լավագույն չափանիշներին: Այն պետք է լինի սպորտային միջավայր ոչ միայն ըմբիշ Արթուր Ալեքսանյանի ավանդույթը շարունակող պատանիների, այլև բոլոր նրանց համար, ովքեր այստեղ գալու են տարբեր սպորտային միջոցառումների մասնակցելու»:

Նա ընդգծել է աշխատանքների պատշաճ որակի ապահովման և ժամկետների պահպանման կարևորությունը՝ նշելով, որ զուգահեռ նախատեսվում է իրականացնել գույքի ձեռքբերման աշխատանքներ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ևս տեղեկացրել է՝ Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ ներգրավվել է նոր կապալառու, որը երկու տարվա ընթացքում պետք է ավարտին հասցնի մարզահամալիրի կառուցումը՝ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան:

«Մարզահամալիրն իր նշանակությամբ եզակի է Հայաստանում. այստեղ հնարավոր է լինելու և՛ մարզվել տարբեր մարզաձևերով, և՛ անցկացնել մրցաշարեր՝ ներառյալ Եվրոպայի և աշխարհի առաջնությունները, ինչը Կառավարության քաղաքականության առաջնահերթություն է: Համալիրը ստեղծում է բացառիկ հնարավորություն, որպեսզի Գյումրին իսկապես դառնա սպորտի կենտրոն: Մարզադպրոցը սպորտով զբաղվելու մեծ հնարավորություն է մեր երեխաների համար՝ զարգացնելով մանկապատանեկան սպորտի ուղղությունը»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ մարզահամալիրը կրում է Արթուր Ալեքսանյանի անունը, ինչը մարզիկի ամենօրյա հոգատարության մասին է վկայելու. «Մարզահամալիրում Արթուր Ալեքսանյանի ներկայությունը օրինակ է լինելու երեխաների համար, նրա խորհուրդները ոգևորելու են նրանց՝ ձգտելու շարունակական հաղթանակների»:

Նրա ընդգծմամբ՝ սա Կառավարության կարևոր և հետևողական քաղաքականությունն է թե՛ մարզիկներին նշանավորելու և հանրահռչակելու, թե՛ սպորտը զարգացնելու ուղղությամբ։

Արթուր Ալեքսանյանի գնահատմամբ՝ իր մրցումային փորձը ցույց է տալիս, որ համալիրի բոլոր ենթակառուցվածքները լիարժեք համապատասխանում են միջազգային ամենաբարձր չափանիշներին: Նա վստահություն է հայտնել, որ իր փորձը կծառայեցնի համալիրի ամբողջական կայացմանն ու պատանիների շրջանում սպորտի նկատմամբ հետաքրքրության աճին:

Վերջերս տեղի է ունեցել նաև Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոցի հիմնարկեքը, Երևանում լայն թափով կառուցվում է Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նոր շենքը, մեկնարկել է Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի շինարարությունը: