Թուրքիայի դատարանը կասեցրել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ​​ղեկավարության լիազորությունները

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Թուրքիայի վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) 2023 թվականի համագումարը՝ ժամանակավորապես հեռացնելով կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելին և կուսակցության ներկայիս վարչակազմին պաշտոններից, ինչպես նաև վերականգնելով նախկին նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին ու նրա թիմին, գրում է Turkish Minute-ը։

Անկարայի տարածաշրջանային դատարանի կայացրած որոշումը վերաբերում է CHP-ի 38-րդ հերթական համագումարին, որտեղ Օզելը 2023 թվականի նոյեմբերին հաղթեց Քըլըչդարօղլուին և դարձավ կուսակցության նախագահ։ Ըստ Anadolu-ի՝ դատարանը որոշել է, որ համագումարն իրավաբանորեն անվավեր է և Քըլըչդարօղլուին ու նրա ղեկավարությամբ ընտրված կուսակցական մարմիններին հրահանգել է վերադառնալ պաշտոնին։ Որոշումը նաև նշանակում է, որ CHP-ի ներկայիս վարչակազմը ժամանակավորապես կազատվի պաշտոնից։

Եթե ​​որոշումը կյանքի կոչվի, այն կդառնա վերջին տարիների ընթացքում Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության գործունեության մեջ ամենադրամատիկ դատական ​​միջամտություններից մեկը։

CHP-ն 2024 թվականի մարտի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում զգալի հաջողություններից հետո աճող իրավական և քաղաքական ճնշման տակ է, որի արդյունքում նրա ավելի քան 20 քաղաքապետեր և հարյուրավոր քաղաքային պաշտոնյաներ ձերբակալվել կամ կալանավորվել են կուսակցության կողմից քաղաքական դրդապատճառներով հետաքննությունների շրջանակում։ Գործը հիմնված էր 2023 թվականին ղեկավարության ընտրություններում խախտումների մասին մեղադրանքների, այդ թվում՝ ձայների գնման և մանիպուլյացիաների մասին պնդումների վրա։

Կուսակցությունը հերքել է մեղադրանքները և հայտարարել, որ դատական ​​հայցերը կուսակցության ընտրված ղեկավարության գործունեությունը խաթարելու ջանքերի մի մասն են։

2025 թվականի հոկտեմբերին Անկարայի դատարանը մերժել էր նույն հայցը՝ որոշելով, որ այն դարձել է անվավեր, քանի որ Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունն այդ ժամանակից ի վեր ղեկավարության ընտրություններ է անցկացրել և 2025 թվականի սեպտեմբերին արտահերթ համագումարում վերընտրել Օզելին։

Համագումարն իրավաբանորեն անվավեր ճանաչելը նշանակում է, որ հավաքը, որի ժամանակ Օզելն ընտրվել է նախագահ, դիտարկվում է այնպես, կարծես երբեք տեղի չի ունեցել։ Դա ազդում է Օզելի կարգավիճակի, կուսակցության գործադիր խորհրդի և կուսակցության ժողովի, ինչպես նաև ներկայիս ղեկավարության կողմից կայացված որոշումների վրա։ Գործընթացը դեռևս կարող է բողոքարկվել բարձրագույն դատարաններում։

CHP-ը մերժել է դատարանի որոշումը։ Կուսակցության պաշտոնյաները BirGün-ին հայտնել են, որ չեն ճանաչում որոշումը, մինչդեռ CHP-ի Անկարայի նահանգային մասնաճյուղը կոչ է արել անդամներին հավաքվել կուսակցության կենտրոնակայանում։

Մինչդեռ Քեմալ Քըլըչդարօղլուն ողջունել է դատարանի որոշումը։

«Թող այն բարենպաստ լինի Թուրքիայի և CHP-ի համար», – ասել է նա կառավարամետ TGRT Haber-ի հետ զրույցում։

Քըլըչդարօղլուն 13 տարի ղեկավարել է Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը՝ նախքան կուսակցական ընտրություններում Օզելին պարտվելը: Նա նաև ընդդիմության միասնական թեկնածուն էր 2023 թվականի նախագահական ընտրություններին, երբ պարտվեց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

CHP-ն՝ Թուրքիայի ամենահին քաղաքական կուսակցությունը, հիմնադրվել է ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի