Factor TV-ի հրապարակումից հետո «Ականատես» դիտորդական առաքելությունը դիմելու է դատարան ՔՊ-ի քարոզարշավին մշակույթի տան անձնակազմի և սաների ներգրավման փաստով

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է արտահայտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզում իրականացրած նախընտրական քարոզարշավի շրջանակում Վերին Արտաշատ գյուղում կազմակերպված քաղաքական միջոցառմանը համայնքային և կրթական հաստատությունների ներկայացուցիչների, ինչպես նաև երեխաների ներգրավման վերաբերյալ տեղեկատվությամբ։ Այդ ներգրավվածությունն արձանագրել էր Factor TV-ն։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Մասնավորապես, ԶԼՄ հրապարակումներում տեղ գտած տվյալների համաձայն՝ Արտաշատի «Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նինել Գաբրիելյանը և նույն ՀՈԱԿ աշխատակից, պարուսույց Տիրուհի Սողոմոնյանը կազմակերպել և մասնակցել են նշված քարոզչական միջոցառմանը, այդ նպատակով ներգրավել են մշակույթի տան սաներին, ցուցումներ են տվել երեխաներին քաղաքական միջոցառմանը մասնակցելու և այն կազմակերպված կերպով ուղեկցելու նպատակով։

Նշվածից բացի, տարածված տեսանյութերից հետևում է նաև, որ Վերին Արտաշատի միջնակարգ դպրոցի աշակերտների համար դասապրոցեսը նախատեսվածից շուտ է ավարտվել, որպեսզի նրանք մասնակցեն վարչապետի հետ հանդիպմանը։ Ըստ լրատվամիջոցների՝ միջոցառմանը մասնակցել են նաև դպրոցի ուսուցիչներն ու տնօրենը՝ Շուշանիկ Հախնազարյանը։

«Ականատեսը» կրկին արձանագրում է, որ հանրակրթական հաստատությունում դասապրոցեսի խաթարումը քաղաքական միջոցառման մասնակցությունն ապահովելու նպատակով անընդունելի է և կարող է դիտարկվել որպես երեխաների կրթության իրավունքի խախտում։ Հանրակրթական ուսումնական հաստատությունները պետք է զերծ մնան քաղաքական գործընթացներում ներգրավվելուց և ապահովեն կրթական գործընթացի բնականոն իրականացումը։

Միաժամանակ, մշակույթի տունը հանդիսանում է համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ), և դրա աշխատակիցների համար օրենքով սահմանված է քաղաքական քարոզչության իրականացման արգելք՝ ինչպես աշխատանքային ժամերին, այնպես էլ դրանից դուրս՝ ի պաշտոնե հանդես գալու պարագայում։ Ներկայացված տեղեկություններից առնվազն բխում է, որ մշակույթի տան տնօրենի պաշտոնակատարի և պարուսույցի գործողությունները ուղղված են եղել քաղաքական քարոզչության կազմակերպմանը և իրականացմանը։

Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ քաղաքական միջոցառմանը ներգրավվել են երեխաներ՝ մշակույթի տան սաներ և դպրոցականներ։ Երեխաների մասնակցությունը քաղաքական քարոզչական միջոցառումներին խնդրահարույց է ինչպես երեխաների իրավունքների պաշտպանության սկզբունքների, այնպես էլ ժողովրդավարական և ընտրական միջազգային չափանիշների տեսանկյունից, ինչին ևս «Ականատես»-ը բազմիցս անդրադարձել է նախկինում։

Կոչ ենք անում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև հանրակրթական, մշակութային և այլ ՀՈԱԿ և ՊՈԱԿ հաստատությունների ղեկավարներին և աշխատակիցներին ձեռնպահ մնալ քաղաքական քարոզչության իրականացման արգելքը խախտող գործողություններից և բացառել երեխաների ներգրավումը քաղաքական միջոցառումներում։

«Ականատես» դիտորդական առաքելությունը դիմելու է դատարան՝ մշակույթի տան տնօրենի պաշտոնակատարին և աշխատակցին, ինչպես նաև հնարավոր այլ դերակատարների նկատմամբ՝ նախընտրական քարոզչություն իրականացնելու արգելքը խախտելու համար ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 40․8 հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով»։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Արարատի մարզում նախընտրական քարոզարշավ է իրականացրել։ Factor TV-ն մարզի Վերին Արտաշատ գյուղում արձանագրել էր, որ Փաշինյանին դիմավորելու հատուկ միջոցառում էր կազմակերպվել։ Այն համակարգում էր Արտաշատի ՔՊ-ական համայնքապետ Կառլեն Մկրտչյանը։ Դիմավորման արարողությանը ներգրավել էին նաև Արտաշատի մշակութային տան սաներին։