Իրանը քննարկում է ԱՄՆ-ի առաջարկը, Թրամփը հայտարարում է՝ խաղաղության բանակցությունները «սահմանագծին» են

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանը հայտարարել է, որ ուսումնասիրում է Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի նոր առաջարկը, մինչդեռ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցությունները որակել է որպես համաձայնագրի և վերսկսված հարվածների «սահմանագիծ», գրում է France 24-ը։

Թրամփը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ բանակցությունները գտնվում են «վերջնական փուլում», ավելի ուշ զգուշացրել էր, որ դիվանագիտության պատուհանը կարող է արագ փակվել։

«Դա հենց սահմանագծին է, հավատացեք ինձ։ Եթե մենք չստանանք ճիշտ պատասխաններ, ամեն ինչ շատ արագ կընթանա։ Մենք բոլորս պատրաստ ենք սկսել»,- լրագրողներին ասել է Թրամփը Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուսի բազայում։

Նա նշել է, որ համաձայնագիրը կարող է կնքվել «շատ արագ» կամ «մի քանի օրվա ընթացքում», սակայն զգուշացրել՝ Թեհրանը պետք է տրամադրի «100 տոկոսով լավ պատասխաններ»։

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ Թեհրանը «ստացել է ամերիկյան կողմի տեսակետները» և ուսումնասիրում է դրանք։ Նա կրկնել է Իրանի պահանջները սառեցված ակտիվների ազատման և իրանական նավահանգիստների ԱՄՆ-ի կողմից շրջափակման դադարեցման վերաբերյալ։

Ավելի վաղ Թեհրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Վաշինգտոնին մեղադրել էր պատերազմը վերսկսելու փորձերի մեջ, այն բանից հետո, երբ Թրամփը սպառնացել էր նոր հարձակումներով, եթե Իրանը չհամաձայնվի գործարքի։ Ղալիբաֆը զգուշացրել էր «ուժեղ պատասխանի» մասին, մինչդեռ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, որ ցանկացած վերսկսված հակամարտություն կտարածվի Մերձավոր Արևելքի սահմաններից շատ ավելի հեռու։

«Թշնամու գործողությունները՝ թե՛ բացահայտ, թե՛ գաղտնի, ցույց են տալիս, որ չնայած տնտեսական և քաղաքական ճնշմանը՝ այն չի հրաժարվել իր ռազմական նպատակներից և ձգտում է նոր պատերազմ սկսել»,- ասել է Ղալիբաֆը։

Ապրիլի 8-ի հրադադարը դադարեցրել է Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև բաց մարտական ​​գործողությունները։ Թրամփը բազմիցս սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները, իրանցի պաշտոնյաներն էլ պատասխանել են սեփական նախազգուշացումներով։

Մինչ այդ, Պակիստանի միջնորդությամբ փոխանակումները շարունակվում են՝ պատերազմի պաշտոնական ավարտն ապահովելու նպատակով։ Իրանի պաշտոնական IRNA լրատվական գործակալությունը, հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրներին, հայտնել է, որ Պակիստանի ներքին գործերի նախարարը ժամանել է Թեհրան՝ մեկ շաբաթից էլ պակաս ժամանակում երկրորդ այցով։ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանը գովաբանել է Թրամփին «դիվանագիտությանը հնարավորություն տալու» որոշման համար և կոչ արել Իրանին օգտվել «հնարավորությունից՝ խուսափելու լարվածության վտանգավոր հետևանքներից»։

Իսրայելի բանակի գլխավոր հրամանատար Էյալ Զամիրն էլ հայտարարել է, որ բանակը շարունակում է մնալ ամենաբարձր պատրաստվածության մակարդակի վրա և «պատրաստ է ցանկացած զարգացման»։

Հրադադարը դադարեցրել է մարտական ​​գործողությունները, բայց չի վերաբացել Հորմուզի նեղուցը՝ կենսականորեն կարևոր ջրային ուղին, որը սովորաբար տեղափոխում է աշխարհի նավթի և հեղուկ բնական գազի մոտ մեկ հինգերորդը։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների նավատորմը հայտարարել է, որ նախորդ 24 ժամվա ընթացքում թույլատրել է 26 նավի, այդ թվում՝ նավթատարների, անցնել Հորմուզով, «համակարգում և անվտանգություն» ապահովելուց հետո։ Միացյալ Նահանգները հակաշրջափակում է սահմանել իրանական նավահանգիստների նկատմամբ։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ծովային հետևակը չորեքշաբթի Օմանի ծոցում բարձրացել է իրանական նավթատարը՝ սահմանափակումները խախտելու փորձ կատարելու կասկածանքով։ Խուզարկվելուց հետո նավն ազատ է արձակվել, դրան հրահանգվել է փոխել ուղղությունը։ Նշվում է, որ շրջափակման սկսվելուց ի վեր ԱՄՆ ուժերը վերահասցեագրել են 91 առևտրային նավ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի