Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր նշված է եղել ФСБ-ի տեղեկատվական կենտրոնը․ The Insider․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.06.2026 | 17:17
Մբապեն Լա լիգայի վատագույն ցուցանիշն ունի պաշտպանողական գործողությունների ցուցանիշով
03.06.2026 | 17:06
Ոչ կենցաղային սպառողների գազի հաշվիչները կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիա»-ի հաշվին
03.06.2026 | 16:54
Դևիդ Բեքհեմն աստղ կունենա Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
03.06.2026 | 16:44
Ցուցադրված տեխնիկան մեծ մասամբ բանակին է մատակարարվում․ Հակոբ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 16:33
Թուրքիայի տրանսպորտի նախարարը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներին է անդրադարձել
03.06.2026 | 16:24
Կսուբսիդավորվի լոլիկի, պղպեղի, ելակի և ծաղիկների արտահանումը․Պապոյան
03.06.2026 | 16:19
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
03.06.2026 | 16:10
Մի 4 տարի առաջ ոչինչ չկար, իհարկե գոհ եմ․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 16:01
Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հանդիպել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ
03.06.2026 | 15:52
ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանին համարել կազմակերպության լիիրավ անդամ
03.06.2026 | 15:44
Ի՞նչ կալիբրով պիտի կրակեն, որ ինձ հասնի․ Անդրանիկ Քոչարյանը զրահամեքենա փորձարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 15:35
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չհայտարարված այցով Կիևում է
03.06.2026 | 15:28
Էմանուել Մակրոնը հյուրընկալվել է Ֆրանսիայի հավաքականին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 15:19
Ռոբոտ-շունը քողարկված հարձակման համար է, ավտոմատ է խոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 15:17
ԵՄ-ն կարող է արտոնություններ տրամադրել ՀՀ-ին // Արծրուն Մարգարյանի սպանության գործը վերաբացվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Աշխատանքի վայրը՝ «ФСБ-ի տեղեկատվական կենտրոն». ըստ ռուսական The Insider պարբերականի հրապարակած փաստաթղթի՝ այսպիսի նշում է առկա «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի անձնագրային գործում։

«1999 թվականին, երբ Կարապետյանը Կալուգայում արտասահմանյան անձնագիր էր ստանում, արտահոսած օֆլայն տվյալների բազաների համաձայն՝ նրա անձնագրային գործում «աշխատանքի վայր» դաշտում առկա է եղել ՆԳՆ-ի նշում՝ ФСБ-ի տեղեկատվական կենտրոն»,- գրել է պարբերականը և հրապարակել փաստաթղթի արտապատկերը։

 

ՌԴ ՆԳՆ օպերատիվ աշխատակիցը խմբագրությանը պարզաբանել է՝ այդ նշումը նշանակում է, որ քաղաքացու ստուգման դեպքում անհրաժեշտ է նախ դիմել ФСБ։ Ըստ նույն աղբյուրի՝ սովորաբար այսպես նշվում են ФСБ-ի վերահսկողության տակ աշխատող օտարերկրացիները կամ ոչ հրապարակային տեղեկատուները։

Հետաքննության հեղինակը նաև մեջբերում է Կարապետյանի մերձավոր շրջապատին ծանոթ աղբյուրի խոսքերը, ըստ որոնց՝ «Սամվելը երբեք քաղաքականության մեջ քիթը չի խոթել», սակայն «երբեք չէր մերժում Կրեմլին ֆինանսական նուրբ խնդրանքներում»։ Նույն աղբյուրի պնդմամբ՝ վերջին շրջանում նրան «ուժեղ ճնշել են»՝ քաղաքական գործընթացներում ներգրավվելու և «Ուժեղ Հայաստան» դաշինքը ձևավորելու համար։

The Insider-ի հրապարակման մեջ Կարապետյանը ներկայացվում է որպես այն գործիչներից մեկը, որոնց միջոցով, ըստ պարբերականի, Մոսկվան փորձում է պահպանել ազդեցությունը Հայաստանում՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում։

Factor TV-ն կփորձի հրապարակված փաստաթղթի և հոդվածում արված պնդումների վերաբերյալ ստանալ նաև Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների մեկնաբանությունը։

Հետաքննության ամբողջ թարգմանությունը՝ քիչ ուշ։