Ռոբոտ-շունը քողարկված հարձակման համար է, ավտոմատ է խոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվում է RISE Powered by Silicon Mountains 2026 ցուցահանդեսը, որին ներկայացված է նաև չինական արտադրության ռոբոտ-շուն։

«Ռոբոտ-շունը նախատեսված է քողարկված հարձակում իրականացնելու համար։ Ռոբոտ-շունը իր վրա կրում է յոթ դյույմանոց FPV կամիկաձե տիպի դրոն, որպեսզի կրակողի և թռիչք իրականացնողի տեղը չբացահայտվի։ Այն տեղափոխվում է մինչև 5 կիլոմետր առաջ՝ առաջնագծից, ապա թաքնվում է խոտերի կամ ծածկույթի մեջ, իսկ դրոնը արդեն այդ կետից իրականացնում է թռիչք և խոցում թիրախը»,- Factor TV-ի հետ զրույցում նշեց մասնագետը։

Նրա խոսքով՝ համակարգը ունի նաև ավտոմատ խոցման հնարավորություն, որը նվազեցնում է մարդկային գործոնի ազդեցությունը։ Մասնագետը նաև հայտնեց, որ տեխնիկան անցել է պետական փորձարկումներ։
Հարցին՝ արդյոք այս տեխնոլոգիան կարող է կիրառվել հայկական զինված ուժերում, մասնագետը նշել է, որ դա կախված է ռազմական կառույցների գնահատումից։

«Դա արդեն կախված է՝ ռազմական ներկայացուցիչները կհամաձայնեն, թե ոչ։ Ես դիտարկում եմ հնարավորությունը, բայց պետք է տեսնեն՝ մարտավարական առումով ձեռնտու է, թե ոչ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։