Ադրբեջանական միջամտության նոր դեպք ենք հայտնաբերել և ուղարկել ԵՄ դեսպանին. Արման Թաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

«Մեկի երեխային են ասում՝ գործից կհանենք, այն մեկին են գնում վախեցնում և այլն: Հիմա ամենակարևորը, որ մեր քաղաքացին իմանա, մենք եկել ենք ասելու, որ քաղաքացին այդ քվեախցիկում ինքն ամենազորն է»,- քարոզարշավի 12-րդ օրը Վաղարշապատում անցկացնող «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն ասաց քաղաքացիներին. «Հիմա էլ է ամենազորը, բայց այդտեղ ամբողջ իշխանությունն այդ պահին պատկանում է քաղաքացուն, ու դա այն պահն է, որ տանում են քաղաքացու ձեռքից իշխանությունը: Այդ վախերը ինչի՞ համար են. որ մարդկանց վախեցնեն, զզվեցնեն, մի մասը չգնա ընտրությունների, մի մասը մտածի՝ դե տենց էլ լինելու է, մեկ է՝ ի՞նչ պիտի փոխես, ամեն ինչ լուծված է արդեն: Այ սա է: Մյուս կողմից էլ մենք շատ ենք տեսնում, որ մեր քաղաքացիներն էլ հոգնել են, հիասթափությունը շատ է»։

Թաթոյանի խոսքով՝ ընտրական գործընթացին ադրբեջանական միջամտություն են նկատում. «Այսօր մենք ադրբեջանական միջամտության նոր դեպք ենք հայտնաբերել և ուղարկել ենք Եվրամիության դեսպանին: Այդ երկրից անում են հայտարարություններ, որ «այ պիտի Հայաստանում այնպես անենք, որ ընտրվի այս իշխանությունը, պետք է ուժը ցույց տանք, «երկաթե բռունցքն» իր տեղում է» և այլն: Տեսեք ոնց են միջամտում մեր ընտրություններին: Մի կողմից այդ վախերն են, չէ՞, վախեցնում են մեզ Ադրբեջանով, պատերազմով: Մյուս կողմից ի՞նչ վախեր են. ասում են՝ գործից կհանենք, այս կանենք: Իրենք էլ հետն են վախեցնում: Հիմա տեսեք՝ մեր ժողովուրդն այսքան հզոր ժողովուրդ է, ինչ պատմություն ունենք, տեսեք մեզ երկու կողմից վախերի մեջ են դրել: Հիմա մենք պետք է իրոք բոլորով ցույց տանք, որ մենք կարող ենք ու այդ ուժը ունենք, հնարավորությունն ունենք, խելքն ունենք ամեն ձևով, և հարցեր լուծելու ձևերն էլ գիտենք: Այ սա է կարևորը»,- նշեց Թաթոյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։