Լիտվայում ուկրաինական անօդաչու թռչող սարք է ընկել

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Լիտվայի բնակիչները երկրի հյուսիս-արևելքում՝ Ուտենա շրջանի Սեմանե գյուղի մոտ գտնվող դաշտում ուկրաինական անօդաչու թռչող սարք են հայտնաբերել, հաղորդում է LRT-ն՝ հղում անելով ճգնաժամային կառավարման կենտրոնին, գրում է Meduza-ն։

Լիտվայի իշխանությունները հայտնել են, որ մայիսի 17-ին տեղական ժամանակով 19:00-ի սահմաններում տեղեկություն են ստացել վթարված անօդաչու թռչող սարքի մասին։ Պարզվել է, որ այն չի պայթել ընկնելու ժամանակ։

Ճգնաժամերի կառավարման կենտրոնի ղեկավար Վիլմանտաս Վիտկաուսկասը նշել է, որ իշխանությունները մտադիր են պարզել, թե ինչպես է անօդաչու թռչող սարքը մտել Լիտվա և «ինչ բացեր կան դրանց հայտնաբերման համակարգում»։

LRT-ն ենթադրում է, որ անօդաչուն, հնարավոր է, շեղվել է ուղղությունից ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի կողմից, ինչպես տեղի է ունեցել նմանատիպ այլ միջադեպերի ժամանակ։

Մեկ օր առաջ հաղորդվել էր, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքը մտել է հարևան Լատվիայի օդային տարածք և կարճ ժամանակ անց լքել այն։

Վերջին ամիսներին անօդաչու թռչող սարքերն ավելի ու ավելի հաճախ են մտնում Հյուսիսային Եվրոպայի երկրների օդային տարածք: Ֆիննական Iltalehti-ի տվյալներով՝ Ռուսաստանի զինված ուժերն օգտագործում են ռադիոէլեկտրոնային  համակարգեր՝ փորձելով շեղել ուկրաինական անօդաչուների թռիչքի ուղղությունը՝ դրանք ուղարկելով դեպի Ֆինլանդիա կամ Բալթյան երկրներ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի