Ռուսաստանը հարվածել է Դնեպրոպետրովսկին և Օդեսային. զոհեր և վիրավորներ կան

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել ուկրաինական Դնեպրոպետրովսկի մարզին, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։ Հարվածների հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ հինգը, գրում է Current time-ը։

Նիկոպոլի շրջանում ռուսական կողմը հարձակվել է Նիկոպոլի, Պոկրովսկ Միրովսկայա, Մարգանեց և Չերվոնոգրիգորովսկա համայնքների վրա։ Հարձակումների հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ չորսը։ Վնասվել են նաև ենթակառուցվածքներ, բնակելի շենքեր և տրանսպորտային միջոցներ։

Գանժան Տելեգրամում գրառման մեջ նշել է նաև, որ Դնեպրոյում ռուսական հարձակման հետևանքով վիրավորվածների թիվը հասել է 18-ի, այդ թվում՝ երկու տարեկան աղջիկ և 10 տարեկան տղա։ Վիրավորներից ութը հոսպիտալացվել են՝ չորս կին և չորս տղամարդ։

Սինելնիկովսկի շրջանում հարվածների հետևանքով ոչնչացվել են մասնավոր տներ և մեքենաներ, վիրավորվել է 41-ամյա մի տղամարդ։ Կիրակի հարձակման է ենթարկվել նաև Կրիվոյ Ռոգը։

Ռուսական զորքերը մայիսի լույս 18-ի գիշերը հարվածային անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Օդեսայի վրա։ Քաղաքային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի խոսքով՝ վնասվել են բնակելի շենքեր, լիցեյ և մանկապարտեզ։ Վիրավորվել է երկու մարդ, այդ թվում՝ 11-ամյա տղա։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալներով՝ մայիսի լույս  18-ի գիշերը ռուսական ուժերը երկրի ուղղությամբ արձակել են 24 հրթիռ և 524 տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր։ Խոցվել է 4 հրթիռ և 503 անօդաչու թռչող սարք։ Հարձակման հիմնական թիրախը Դնեպրն ու Դնեպրոպետրովսկի մարզն են եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի