Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս մեր խոր մտահոգությունն ենք հայտնում և դատապարտում  2026թ. հունիսի 7-ին ՀՀ ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի շրջանակներում քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից օգտագործվող վիրավորական, պիտակավորող, մարդկային արժանապատվությունը նվաստացնող, ատելություն քարոզող հանրային խոսքը: Նման բառապաշարի օգտագործումը չի նպաստում հանրության համար էական հարցերի շուրջ բովանդակային քննարկման և առողջ բանավեճի կայացմանը: Ավելին, պետական կառավարման բարձրագույն պաշտոնների հավակնող անձանց կողմից օգտագործվող խոսույթը ընդօրինակվում է հասարակության անդամների կողմից, ինչը վտանգում է հասարակական այլ հարաբերություններում խոսքի սրման և նպաստում է հասարակության էլ ավելի բևեռացման:

Հատկապես անընդունելի և խնդրահարույց է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից հրապարակային վիրավորական, պիտակավորող, մարդկային արժանապատվությունը նվաստացնող, հայհոյախոսություններ և բռնության սպառնալիք հանդիսացող  խոսույթի օգտագործումը, քրեական արդարադատության գործիքակազմի կիրառման ակնարկներն ու սպառնալիքը, ինչը հանգեցնում է հանրային իշխանության հեղինակազրկմանը և ընկալվում է որպես իշխանական դիրքի չարաշահում:

Միաժամանակ, հանրային և քաղաքական երկխոսության նման պայմաններում շարունակում է մտահոգիչ լինել քաղաքական նպատակահարմարությամբ և ընտրովիորեն՝ գործող իշխանության ներկայացուցիչներին ուղղված լինելու դեպքում, առանձին անձանց խոսքի ազատության իրավունքի սահմանափակման և պատժման նպատակով քրեաիրավական գործիքակազմի կիրառման պրակտիկան, այդ թվում՝ ոչ համարժեք քրեական հանցակազմերով խոսքի որակմամբ և մեղադրյալների նկատմամբ կալանավորման կիրառմամբ: Միևնույն ժամանակ այլ թիրախ խմբերին ուղղված ատելության խոսքի և խտրականության արձագանքը իրավասու մարմինների կողմից հապաղում է։

Խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ, իսկ քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց, հակառակ դեպքում այն կրում է պատժիչ բնույթ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք.

  • Քարոզարշավին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ներկայացուցիչներից՝ իրենց հրապարակային խոսքում ձեռնպահ մնալ վիրավորական, ատելության խոսք, բռնության կոչ և սպառնալիք, մարդկային արժանապատվությունը նվաստացնող խոսքի կիրառումից, պահպանել հարգալից և առողջ բանավեճի ընդունված նորմերը,
  • Հանրային պաշտոն զբաղեցնող անձանցից՝ իրենց հրապարակային խոսքում ձեռնպահ մնալ վիրավորական, ատելության խոսք, բռնության կոչ և սպառնալիք, մարդկային արժանապատվությունը նվաստացնող խոսքի կիրառումից և պահպանել վարքագծի և բարեվարքության կանոնները՝ ձեռնպահ մնալով հասարակության շրջանում հանրային իշխանության հեղինակազրկումից, պահպանել հարգալից և առողջ բանավեճի ընդունված նորմերը,
  • Քննչական կոմիտեի և դատախազության ծառայողներից՝ իրականացնել անկախ և արդյունավետ քննություն բոլոր դրվագներով, այդ թվում՝ հանրային իշխանության ներկայացուցիչների խոսքի առնչությամբ՝ առաջնորդվելով բացառապես Սահմանադրության, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և օրենքների պահանջներով, այդ թվում նաև՝ հանրային խոսքի քրեաիրավական որակման հարցում, լիարժեք ապահովել հարուցված վարույթներում ներգրավված անձանց իրավունքները, այդ թվում՝ անմեղության կանխավարկածը, պաշտպանության իրավունքը,
  • Դատարաններից և դատավորներից՝ արդարադատություն իրականացնելիս առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով և օրենքներով՝ երաշխավորելով մարդու իրավունքների պաշտպանությունը, պատշաճ ջանասիրություն ցուցաբերել մեղադրյալին վերագրվող հանցանքի ողջամիտ կասկածի և խափանման միջոցի հիմնավորվածության քննարկման և ընտրության հարցում, ինչպես նաև խոսքի ազատության միջազգային չափանիշների հիման վրա

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

«Արդարության նոր մշակույթ» ՀԿ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ