ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ն և Իսրայելը ինտենսիվ նախապատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը արդեն հաջորդ շաբաթ, հաղորդել է The New York Times-ը՝ հղում անելով Մերձավոր Արևելքի երկրների պաշտոնյաներին։

Պարբերականի տվյալներով՝ Դոնալդ Թրամփի մերձավոր օգնականները մշակել են ակտիվ ռազմական գործողությունների վերսկսման ծրագիր՝ նրա Չինաստանից վերադարձից հետո։ Հոդվածում նշվում է, որ փաստաթուղթը պատրաստվել է այն սցենարի համար, եթե ԱՄՆ առաջնորդը որոշի Իրանի հետ ստեղծված փակուղուց դուրս գալ նոր ռմբակոծությունների միջոցով։

Եթե Թրամփը որոշի վերսկսել ռազմական գործողությունները, հնարավոր տարբերակներից մեկը կարող է լինել իրանական ռազմական օբյեկտների և ենթակառուցվածքների ավելի ագրեսիվ ռմբակոծումը, թերթին հայտնել են ամերիկացի պաշտոնյաները։

Մյուս տարբերակը ենթադրում է հատուկջոկատայինների մասնակցությամբ ցամաքային գործողություն։ Ամերիկացի զինվորականները պետք է հայտնաբերեն Իրանի միջուկային օբյեկտների տակ թաքցված հարստացված ուրանը։ Մարտ ամսին նման զարգացումների հնարավորության պատճառով Մերձավոր Արևելք են տեղափոխվել հատուկ նշանակության ուժերի մի քանի հարյուր մարտիկներ։

The New York Times-ի աղբյուրները նշում են, որ ցամաքային գործողության համար անհրաժեշտ կլինեն հազարավոր օժանդակ զորքեր, որոնք կապահովեն անվտանգության պարագիծը և անհրաժեշտության դեպքում կարող են մարտի մեջ մտնել իրանական ուժերի հետ։ Զինվորականները ընդունել են, որ այս տարբերակը կապված է մեծ կորուստների ռիսկի հետ։

Օգնականների խոսքով՝ Թրամփը դեռ վերջնական որոշում չի կայացրել Իրանի նկատմամբ հետագա քայլերի վերաբերյալ։ Իր հերթին Թեհրանը հայտարարել է, որ պատրաստ է «պատասխանել ցանկացած ագրեսիայի»։

Իրանի հետ պատերազմի պատճառով Թրամփը բախվում է ճնշման թե՛ ԱՄՆ ներսում, թե՛ երկրի սահմաններից դուրս։ Ամերիկացի առաջնորդը հայտարարել էր, որ ռազմական գործողությունների վերջնական նպատակը Թեհրանին երբևէ միջուկային զենք ստանալու հնարավորությունից զրկելն է։ Սակայն մինչ այժմ նրան չի հաջողվել Իրանի հետ համաձայնության հասնել գործարքի շուրջ, որը պետք է որոշի երկրի միջուկային ծրագրի ապագան։

Պատերազմի սկզբից Իրանն ըստ էության փակել է Հորմուզի նեղուցը՝ նավթի մատակարարման կարևորագույն ուղիներից մեկը։ Դա հանգեցրել է վառելիքի գների կտրուկ աճի։ The New York Times-ի տվյալներով՝ շահագրգիռ երկրների ներկայացուցիչները փորձում են գտնել փոխզիջում, որի դեպքում Իրանը կբացի Հորմուզի նեղուցը և Թրամփին հնարավորություն կտա հայտարարել հաղթանակի մասին։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի