Ուշուիստ Արսեն Բաղրյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել ուշուի Աշխարհի գավաթի խաղարկություններում:
Չինաստանում կայացած աշխարհի գավաթի 11-րդ խաղարկությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Բաղրյանը դարձել է արծաթե մեդալակիր:
Հայ ուշուիստը 2025 թվականին միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչվել էր տարվա լավագույն մարզիկ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ուշուի Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները 27 մեդալ էին նվաճել Եվրոպայի առաջնությունում։