Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ այլևս շատ համբերատար չի լինի

Լուրեր

24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:30
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ այլևս շատ համբերատար չի լինի՝ կոչ անելով Թեհրանին համաձայնության գալ Վաշինգտոնի հետ, միաժամանակ ենթադրելով, որ Իրանի հարստացված ուրանը վերադարձնելու ձգտումն ավելի շատ ընկալման, քան անվտանգության հարց է, գրում է Reuters-ը։

«Ես չեմ պատրաստվում այլևս շատ համբերատար լինել։ Նրանք պետք է գործարք կնքեն»,- ասել է Թրամփը Fox News-ի «Hannity» հաղորդման ժամանակ։

Իրանից հարստացված ուրանը դուրս բերելու անհրաժեշտության մասին հարցին Թրամփը պատասխանել է․ «Ես չեմ կարծում, որ դա անհրաժեշտ է, բացառությամբ՝ PR տեսանկյունից։ Իրականում ես պարզապես ավելի լավ կզգամ, եթե այն ստանամ։ Բայց կարծում եմ, որ դա ավելի շատ PR-ի  համար է, քան որևէ այլ բանի»։

ԱՄՆ-ը, որը աշխարհում միջուկային զենք ունեցող ճանաչված ինը երկրներից մեկն է, պնդում է, որ Իրանը պետք է իր բարձր հարստացված ուրանի պաշարները տեղափոխի արտասահման և հրաժարվի ներքին հարստացումից։

Թեհրանը հերքում է միջուկային զենքի ձեռքբերման մասին պնդումները, սակայն շեշտում՝ իրավունք ունի մշակելու միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով, այդ թվում՝ հարստացման համար, որպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կողմ։

Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Էբրահիմ Ռեզային երեքշաբթի հայտարարել է, որ կրկին հարձակման ենթարկվելու դեպքում երկիրը կարող է հարստացնել ուրանը մինչև 90% մաքրության, որը համարվում է զենքի համար նախատեսված մակարդակ։

ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին հարձակվել էին Իրանի վրա։ Թեհրանը պատասխանել է հարվածներով Իսրայելի և Պարսից ծոցի այն երկրների վրա, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմաբազաները։

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները լայնորեն քննադատել են Թրամփին պատերազմի ընթացքում իր հռետորաբանության համար, այդ թվում՝ երբ նա սպառնացել էր հարձակվել քաղաքացիական ենթակառուցվածքների վրա և ոչնչացնել Իրանի ամբողջ քաղաքակրթությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի