Չինաստանը Մերձավոր Արևելքում երկարատև հրադադարի և նավագնացության ուղիների «հնարավորինս շուտ» վերաբացման կոչ է անում

Լուրեր

24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
Բոլորը

Չինաստանը կշարունակի գործել նախագահ Սի Ցզինպինի չորս առաջարկներին համապատասխան և կաշխատի միջազգային հանրության հետ՝ խաղաղության բանակցություններին ավելի ուժեղ աջակցություն ցուցաբերելու և Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղության հասնելու գործում կառուցողական դեր խաղալու համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ պատասխանելով Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցերին, գրում է Սինհուա գործակալությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի միջև Պեկինում կայացած հանդիպումից հետո ԱԳՆ խոսնակին հարցրել են՝ արդյո՞ք երկու առաջնորդները քննարկել են այս թեման։ Նա պատասխանել է, որ Իրանի հակամարտության սկսվելուց ի վեր Չինաստանն աշխատում է հակամարտության դադարեցման և խաղաղության հասնելու ուղղությամբ, հավելելով, որ նախագահ Սին առաջ է քաշել Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության պահպանման ու խթանման վերաբերյալ չորս առաջարկ, իսկ Չինաստանն ու Պակիստանը ներկայացրել են հինգ կետից բաղկացած նախաձեռնություն՝ Պարսից ծոցի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման համար։

Խոսնակը նշել է, որ Չինաստանի դիրքորոշումը Իրանի իրավիճակի վերաբերյալ շատ հստակ է․ «Այս հակամարտությունը շարունակելու իմաստ չկա, որն ի սկզբանե չպետք է տեղի ունենար։Իրավիճակի շուտափույթ կարգավորման ուղի գտնելը ոչ միայն Միացյալ Նահանգների և Իրանի, այլև տարածաշրջանային երկրների և մնացած աշխարհի շահերից է բխում»։

Նա հավելել է՝ ԱՄՆ-Իրան վերջերս կնքված հրադադարը և խնդիրները բանակցությունների միջոցով լուծելու ջանքերը ողջունվում են տարածաշրջանային երկրների և միջազգային հանրության կողմից՝ հավելելով, որ Չինաստանը միշտ կարծում է, որ երկխոսությունն ու բանակցությունները առաջ շարժվելու ճիշտ ուղին են, իսկ ուժի կիրառումը՝ փակուղի։

Չինացի դիվանագետը նաև նշել է, որ կարևոր է հնարավորինս շուտ վերաբացել նավագնացության ուղիները՝ միջազգային հանրության կոչին արձագանքելու և համաշխարհային մատակարարման շղթաները համատեղ կայուն ու անխոչընդոտ պահելու համար։

«Կարևոր է հնարավորինս շուտ հասնել համապարփակ և երկարատև հրադադարի, հնարավորություն տալ Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի տարածաշրջանում շուտափույթ վերականգնել խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև հիմք դնել տարածաշրջանի համար կայուն անվտանգության ճարտարապետության կառուցման համար»,- հայտարարել  է խոսնակը։

Սպիտակ տունն ավելի վաղ  Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Սի Ցզինպինի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպումը որակել էր որպես «լավ»։

Ըստ հաղորդագրության՝ Սի  Ցզինպինը հստակեցրել էր, որ Չինաստանը դեմ է Հորմուզի նեղուցի ռազմականացմանը և դրա օգտագործման համար վճար գանձելու ցանկացած ջանքի, նաև հետաքրքրություն  հայտնել ավելի շատ ամերիկյան նավթ գնելու հարցում՝ ապագայում նեղուցից Չինաստանի կախվածությունը նվազեցնելու համար: Երկու երկրներն էլ համաձայնել էին, որ «Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի