Ով վճարել է «ապրանքի»՝ մանդատի համար, նա էլ որոշում է․ կարծիքներ

Լուրեր

12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ԱԺ վեցերորդ գումարման պատգամավորների թեկնածուների ինքնաբացարկի դիմումները մեծ աղմուկ են առաջացրել։ Պարզվեց, որ մանդատից հրաժարված պատգամավորներից շատերը  մամուլից են իմացել այդ դիմումների մասին։

 «Մանդատը ընկալվում է որպես ապրանք, բնականաբար, այդ ապրանքի սեփականատերը նա է, ով վճարել է այդ ապրանքի համար, դրա համար էլ այն կուսակցությունների առաջնորդները, որոնք  իրենք էն վճարել, իրենք էլ որոշում են, թե ով է անցնելու»,- անդրադառնալով  կատարվածին`  Factor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ դաշինքներում և կուսակցություններում ներքին պայմանավորվածություններ են եղել, որոնք էլ հիմա փորձ է արվում խախտել. «Այդ ամենը օրենքի հետ կապ չունի, դա ստվերային գործունեության արդյունքն է, որը սովորաբար լինում է դաշինքների տրոհման ընթացքում»:

Բաղդասարյանի գնահատմամբ՝ ընտրությունները կեղծվում են երկու անգամ, մեկը ընտրությունների օրը, մյուսն էլ՝ ինքնաբացարկների դիմումներով:

«Պարզվում է՝ ում ձայն են տվել ընտրողները, նրանք չեն հայտնվում խորհրդարանում, փոխարենը  հայտնվում են այլ մարդիկ, այսինքն՝ բազմաշերտ կեղծիք է լինում»,- ասաց քաղաքագետը։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն էլ ինքնաբացարկի դիմումների հարցը կապում է ՀՀ-ում ժողովրդավարության պակասի հետ: «Եթե ամբողջ երկրում ժողովրդավարությունը, մեղմ ասած, կաղում է, բնականաբար կուսակցաշինության բնագավառում չի կարող չկաղալ։ Եվ բնականաբար, նորմալ է, որ պատգամավորի թեկնածուները մամուլից են իմանում` դառնալո՞ւ են պատգամավոր, թե՞ ոչ, սա նորմալ երևույթ է Հայաստանի համար»,- ասաց Արմեն Բադալյանը։

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունները ոչ թե իշխանության ձևավորման գործընթաց էր, այլ «այս կամ այն կուսակցության ղեկավարի` քաղաքական  ապագայի կոնտեքստում դիտարկվող միջոցառում»։

Մեր դիտարկմանը, թե պատգամավորության մի շարք թեկնածուներ արդեն հայտարարել են, որ պայքարելու են իրենց մանդատի համար, գնալու են մինչև վերջ՝ անգամ չվախենալով «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հաշվեհարդարից, քաղաքագետն արձագանքեց. «Դա էլ նորմալ է, որովհետև այն մարդիկ, որոնք ձայն են ստացել, նրանք գումար են բաժանել` բավականին շատ, որպեսզի մանդատին տեր դառնան, հիմա փաստորեն զրկվում են»։

Քաղաքագետը, սակայն, բացառեց հետընտրական բախումները մանդատների համար․«Այդ մարդիկ ընդամենը գործարարներ են, որոնք չեն ուզում հրաժարվել մանդատներից, իսկ թե դա  ինչ ավարտ կունենա` այնքան  չի հետաքրքրում հանրությանը»։

Իսկ ահա ԱԺ հինգերորդ  գումարման պատգամավոր, այս ընտրություններին չմասնակցած Թևան Պողոսյանը գտնում է, որ խնդիրը պետք է լուծվի ոչ թե սեփական դժգոհության վերաբերյալ հարցազրույցներ տալու, այլ  իրավական ճանապարհով:

 «Եթե իրենք համարում են, որ իրենց իրավունքները խախտվել են, ՀՀ-ում գոյություն ունի դատական համակարգ, կարող են դիմել դատարան։ Ես չեմ կարողանում պատկերացնել, եթե մարդ նման դիմում չի գրել, ինչու չի պաշտպանում իր իրավունքները»,- տարակուսեց  Պողոսյանը` հավելելով. «Երբ մարդիկ ասում են, որ դիմում չեն գրել, մի կողմից ծիծաղալու է դառնում այն իմաստով, որ դու մարդկանց առաջ ծրագիր ես ներկայացրել, իրենք քեզ վստահել, ձայն են տվել, ու դու դրանից հետո ասում ես` ես հեռանում եմ:  Մի տեսակ անհասկանալի մշակույթ է մեզ մոտ»:

Ի դեպ, «Ծառուկյան» դաշինքի անդամ Խաչիկ Մանուկյանն արդեն գրությամբ դիմել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին` արձանագրելով,  որ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել և պահանջել է  ներկա գտնվել ԿԸՀ այսօրվա նիստին։

Թևան Պողոսյանը, սակայն, չի բացառում, որ անգամ նման գրություններից հետո պատգամավորության որոշ թեկնածուներ ի վերջո ասեն, որ ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել:

«Չեմ զարմանա, որ պարզվի` ուղղակի թյուրիմացություն էր կամ մոռացել էր»,- ասաց  նա։

Ըստ ԿԸՀ-ի՝ ինքնաբացարկի դիմում ներկայացրած պատգամավորների ցանկը կարող եք դիտել այստեղ:

Սեդա Ղուկասյան