Հայկ Մարտիրոսյանը՝ 1er Open International de Lecci-ի առաջատարների թվում
Ֆրանսիայում մայիսի 11-ից 17-ին անցկացվում է 1er Open International de Lecci շախմատի միջազգային մրցաշարը:
Հայաստանից մրցաշարի «A» խմբում մասնակցում են գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Էմին Օհանյանը և Մամիկոն Ղարիբյանը, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։
3 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանն ունի 3 միավոր և կիսում է 1-2-րդ տեղերը:
Էմին Օհանյանը վաստակել է 2 միավոր, իսկ Մամիկոն Ղարիբյանը՝ 1.5 միավոր: