Իրանը պահպանում է իր նախապատերազմյան հրթիռային զինանոցի շուրջ 70%-ը. NYT

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Թեհրանը դեռևս պահպանում է իր նախապատերազմյան հրթիռային զինանոցի շուրջ 70%-ը և վերականգնել է իր ստորգետնյա պահեստների և արձակման կայանների 90%-ի հասանելիությունը ամբողջ երկրում։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Նախկինում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել էին, որ Թեհրանի ռազմական ներուժը լիովին ոչնչացվել է, գրում է The Insider-ը։

NYT-ը հղում է անում ԱՄՆ հետախուզական գործակալությունների տվյալներին։ Հրթիռային զինանոցի երկու երրորդից ավելին պահպանելուց բացի՝ Իրանը դեռևս պահպանում է իր շարժական հրթիռային կայանքների շուրջ 70%-ն ամբողջ երկրում։ Բացի այդ, 10 ստորգետնյա պահեստներից և հրթիռային կայաններից 9-ն այժմ «մասամբ կամ լիովին գործում են»․ Թեհրանին հաջողվել է վերականգնել դրանց հասանելիությունը: Հորմուզի նեղուցի ափին գտնվող 33 բազաներից Թեհրանը վերականգնել է 30-ի հասանելիությունը, ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ վերջինն ամենամեծ մտահոգությունն է առաջացնում որոշ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում: Այս բազաները պոտենցիալ սպառնալիք են ներկայացնում շրջափակմանը մասնակցող ամերիկյան ռազմանավերի և առևտրային նավերի համար։

Այս տվյալները կտրուկ հակասում են Սպիտակ տան և անձամբ Դոնալդ Թրամփի հայտարարություններին։ Իրանի դեմ Իսրայելի հետ համատեղ գործողության հենց սկզբում Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է «հողին հավասարեցնել [Իրանի] հրթիռային արդյունաբերությունը», իսկ երկու շաբաթ անց CBS News-ին տված հարցազրույցում պնդել, որ պատերազմը գործնականում ավարտվել է։

«Իրանը չունի նավատորմ, կապի միջոցներ, օդուժ։ Նրանց հրթիռները կտորների են բաժանվել։ Նրանց անօդաչու թռչող սարքերը ոչնչացվում են ամենուր, այդ թվում՝ իրենց արտադրածները»,- ասել էր նա։

Թրամփն ու ԱՄՆ այլ պաշտոնյաներ հետագայում բազմիցս կրկնել էին այս թեզերը՝ պնդելով, որ Իրանը կորցրել է իր զենքի մեծ մասը։ Օրինակ՝ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթն ապրիլի սկզբին հայտարարել էր, որ ԱՄՆ գործողությունն իրանական բանակը «մարտնչելու անընդունակ է դարձրել առաջիկա տարիների ընթացքում»։ NYT-ի կողմից մեջբերված հետախուզական տվյալները ստացվել են այս հայտարարությունից մոտավորապես մեկ ամիս անց։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Օլիվիա Ուելսը լրագրողների հետ զրույցում կրկնել էր Թրամփի նախորդ հայտարարությունները, որ իրանական բանակը «պարտվել է»։

«Իրանն իր նավատորմում ուներ 159 նավ, որոնցից բոլորն այժմ ծովի հատակում են։ Նրանք նավատորմ չունեն, նրանց ռազմաօդային ուժերը ոչնչացված են, նրանց բոլոր տեխնոլոգիաները կորած են, նրանց առաջնորդները այլևս մեզ հետ չեն, և երկիրը տնտեսական աղետի մեջ է։ Միայն պարտվողները, անշնորհակալ մարդիկ և հիմարները կարող են մեղադրանքներ առաջադրել Ամերիկայի դեմ»,- Truth Social-ում գրել էր Թրամփը։

Հետախուզության նոր գնահատականները ենթադրում են, որ Թրամփի վարչակազմը գերագնահատել է ԱՄՆ զինված ուժերի կողմից Իրանի հրթիռային կայաններին պատճառված վնասը։

Թարգմանությունը՝  Էմմա Չոբանյանի