Ավագանու անդամը պնդում է՝ ԴՕԿ-ը գրանցվել է կեղծիքներով, բայց ԿԸՀ-ն վարույթ չի հարուցել

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը մայիսի 4-ին դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պնդելով, որ Վարդան Ղուկասյանի առաջնորդած «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունը պետական գրանցում է ստացել «ակնհայտ կեղծիքներով», հետևաբար` նման կուսակցությունն ընտրությունների մասնակցել չի կարող և նրա գրանցումը, որպես ընտրությունների մասնակից, պետք է չեղարկվի։

Factor TV-ն ուսումնասիրել է դիմումը, Ավագյանի պնդմամբ՝ կուսակցության հիմնադիր համագումարը, որը, իբր, տեղի է ունեցել 2024թ․-ի հունիսի 10-ին, իրականում տեղի չի ունեցել:

«Իբր հիմնադիր համագումարով ԴՕԿ կուսակցության նախագահ ընտրված Անույշ Խուդավերդյանը 2022թ․-ից մինչև 2025-ի հունվարի 15-ը հանդիսացել է «Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհրդի անդամ: Կուսակցությունից դուրս գալու դիմումը նա ներկայացրել է 2025-ի հունվարի 10-ին։ Կուսակցության անդամությունը դադարեցնելու մասին «Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը որոշում կայացրել է դիմումը ստանալուց 5 օր անց։

Հարկ է նշել, որ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքն արգելում է անձին միաժամանակ լինել երկու կուսակցության անդամ: Այսինքն, Ա. Խուդավերդյանը չէր կարող 2024-ի հունիսի 10-ին լինել ԴՕԿ կուսակցության նախագահ, դիմում ներկայացներ Պետական ռեգիստր, ստորագրեր փաստաթղթեր և հայտ ներկայացներ կուսակցության գրանցման համար»,-նշել է Վահան Ավագյանն իր դիմումում։

Բացի այդ, նա պնդում է, թե ԴՕԿ կուսակցության հիմնադիր համագումարի 300 հիմնադիրների մասնակցության ստորագրությունները կեղծված են, ինչի վերաբերյալ Քննչական կոմիտեում վարույթ է քննվում։

«2026-ի ապրիլի 18-ին տեղի է ունեցել կուսակցության արտահերթ համագումարը՝ նախնտրական ցուցակի առաջին 30 թեկնածուի հաստատման օրակարգով: Համագումարում հրապարակված տեսանյութի պարզ ուսումնասիրությունից ակնհայտ է, որ համագումարի մասնակիցները մոտ 70 հոգի են, որոնցից քվեարկությանը մասնակցում են մոտ 30 հոգի, այսինքն՝ պահպանված չէ նաև համագումարին մինիմում 100 պատվիրակի ներկա լինելու օրենսդրական պահանջը, ինչը անվավեր է դարձնում ԴՕԿ կուսակցության նախնտրական ողջ ցուցակը»,-նշել է Ավագյանը:

Բացի այդ, ըստ նրա, Անույշ Խուդավերդյանը և Պետական ռեգիստրի աշխատակիցները գնացել են ակնհայտ կեղծիքի և անդամության դադարեցման մասին նշում են կատարել 2024-ի հունիսի 10-ով։

Վահան Ավագյանի դիմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժվել է, սակայն ոչ թե անհիմն լինելու հիմքով, այլ դիմումը ներկայացնելու իրավասու անձ չհանդիսանալու հիմքով։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է՝ ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի և կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմում կարող է ներկայացնել միայն ընտրություններին մասնակցող կուսակցությունը։

Ստացվում է՝ եթե այս դիմումը կարող է ներկայացնել ընտրություններին մասնակցող 18 քաղաքական ուժերից մեկը և միայն այդ դեպքում այն կքննվի հանձնաժողովի կողմից։ Այսպիսով, ԿԸՀ-ն մերժել է վարչական վարույթի հարուցումը։

Եվգենյա Համբարձումյան