«Բետիսը» 20 տարի անց կխաղա Չեմպիոնների լիգայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանական «Բետիսը» տևական ընդմիջումից հետո դարձյալ կխաղա Չեմպիոնների լիգայում։
Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Բետիսը» սեփական խաղադաշտում 2։1 հաշվով հաղթել է «Էլչեին» ու ապահովել 5-րդ տեղը։
Այս տարի Իսպանիան 5 ներկայացուցիչ է ունենալու գլխավոր եվրագավաթում։ Ավելի վաղ Չեմպիոնների լիգայի ուղեգիր էին նվաճել նաև կատալոնական «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը», «Աթլետիկոն» և «Վիլյառեալը»։
«Բետիսը» նախորդ անգամ Չեմպիոնների լիգայում խաղացել է 2005/2006 մրցաշրջանում։