Թրամփը հայտարարել է՝ Պուտինի հետ համաձայնություն չկա, որ ՌԴ-ն կստանա ամբողջ Դոնբասը

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը որևէ համաձայնություն չի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այն մասին, որ Ռուսաստանը կստանա «ամբողջ Դոնբասը», գրում  է Current time-ը։

Չինաստան մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք իր և Պուտինի միջև նման «փոխըմբռնում» կա, Թրամփը պատասխանել է՝ «ոչ», այլ մանրամասներ չի ներկայացրել։

ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան՝ Թրամփը չի բացառել, որ կարող է այս տարի այցելել Ռուսաստան։ Նա հավելել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտը գնալով մոտենում է։

Մոսկվան Ուկրաինայում հրադադարի պայման է համարում ուկրաինական զորքերի դուրսբերումը Դոնեցկի մարզից։ Վերջին օրերին ռուս բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ սա այն հիմնական որոշումն է, որը Մոսկվան ակնկալում է Կիևից։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ներկայացուցիչներն ակնարկում են, որ այս թեման քննարկվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև Անքորիջում 2025 թվականի օգոստոսին կայացած հանդիպման ժամանակ։ Ռուսական կողմը պնդում է, որ «Անքորիջի ոգին» կամ «Անքորիջում ձեռք բերված փոխըմբռնումները» պետք է հիմք հանդիսանան Ուկրաինայում կարգավորման համար։ Սակայն Անքորիջի հանդիպումից հետո պաշտոնական համաձայնությունների մասին որևէ հայտարարություն չի արվել։

Ուկրաինայի իշխանությունները հրաժարվում են կատարել ամբողջ Դոնբասի շրջանը Ռուսաստանի վերահսկողությանը հանձնելու պահանջը։

ԱՄՆ պաշտոնյաները երբեք չեն հայտարարել, որ կողմ են դրան։ Միաժամանակ, նրանք նշել են, որ տարածքի փոքր մասի շուրջ վեճը, որը, ըստ երևույթին, վերաբերում է Դոնեցկի շրջանին, հակամարտության լուծման խոչընդոտ է։

Ուկրաինան առաջարկում է դադարեցնել ռազմական գործողությունները ռազմաճակատի երկայնքով։ Այս դեպքում Ուկրաինայի Դոնբասի շրջանի մեծ մասը, բայց ոչ ամբողջը, կմնա Ռուսաստանի վերահսկողության տակ։ Ուկրաինան մտադիր չէ իրավաբանորեն ճանաչել դա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի