Սերխիո Ռամոսը դարձել է «Սևիլիայի» սեփականատերը․ աղբյուր

Լուրեր

24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
Բոլորը

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Սերխիո Ռամոսն ավարտել է իսպանական «Սևիլիայի» բաժնետոմսերը գնելու գործընթացն ու դարձել ակումբի սեփականատերը։ Այդ մասին սոցցանցերում հայտնել է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Գործարքի արժեքը գնահատվում է 450 միլիոն եվրո։ Ակումբի գնման գործընթացին մասնակցել է նաև  անվանի ֆուտբոլիստի եղբայրն ու գործակալը՝ Ռենե Ռամոսը։

Սերխիո Ռամոսը «Սևիլիայի» սան է, գլխավոր թիմում խաղացել է 2004-2005-ին ու 2023-2024-ին։ 2025թ․ դեկտեմբերին մեքսիկական «Մոնտերեյից» հեռանալուց հետո իսպանացին ակումբ չունի, բայց դեռ չի հայտարարել կարիերան ավարտելու մասին։ 40-ամյա պաշտպանը կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև ֆրանսիական ՊՍԺ-ում, իսկ «Ռեալում» խաղացել է 2005-2021թթ․։