Ծնունդով Երևանից Ազատ Ազատյանը ռուսների կողմից գերեվարվելուց հետո Զապորոժիեում վերականգնողական կենտրոն է բացել. անդրադարձ

Լուրեր

28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

Ռուսների կողմից գերի ընկնելուց հետո ուկրաինացի կամավորը՝ ծնունդով Հայաստանից Ազատ Ազատյանը, ուկրաինական Զապորոժիե քաղաքում վերականգնողական կենտրոն է բացել իր նման նախկին քաղաքացիական գերիների համար: Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր Ազատյանն օգնում է տեղահանված մարդկանց: Ինքն էլ երեք անգամ ստիպված է եղել փախչել իր տնից պատերազմների և հակամարտությունների պատճառով: Նրա  պատմությանն անդրադարձել է Current Time-ը:

Վոլնյանսկից տեղահանված Մարինա Ստեշենկոն մի քանի ռմբակոծություններից հետո որոշել է երեխայի հետ տեղափոխվել Զապորոժիե։

«Երբ ինքնաթիռները սկսում են վայրէջք կատարել, ես իսկապես վախենում եմ։ Հիմա սրտի խնդիրներ ունեմ»,- ասում է նա։

Մարինան մենակ է մեծացնում իր որդուն՝ Միշային։ Նա դեռ աշխատանք չի գտել նոր քաղաքում, փողի կարիք ունի. «Ես նույնիսկ նորմալ մանկասայլակ չեմ կարողանում ինձ թույլ տալ։ Ամեն դեպքում՝ ավելի հարմարավետ կլինի»։

Այս և Ուկրաինայի տարբեր շրջաններում գտնվող երկու տասնյակ այլ նմանատիպ կենտրոններ է բացել Ազատ Ազատյանը։ Նա մանկության տարիներին ծնողների հետ Ուկրաինա է տեղափոխվել Երևանից՝ պատերազմի և Հայաստանի շրջափակման պատճառով։

«Կար սով, ցուրտ, հացը կտրոնով էր։ Մարդկանց համար դժվար էր գոյատևել, բայց նրանք գոյատևում էին»,- հիշում է Ազատյանը։

Ընտանիքն ապրում էր Դոնեցկի մարզում, բայց 2014 թվականին Ռուսաստանի հիբրիդային ագրեսիայի պատճառով նրանց քաղաքն օկուպացվել է։ Ստիպված էին կրկին հեռանալ։

Նրանք տուն են գնում Բերդյանսկում՝ ծովափին. «Այն նման էր խարսխի, որը մեզ պահում էր։ Մենք վերանորոգեցինք այն, երեխաները երազում էին, որ յուրաքանչյուրն ունենա իր սեփական սենյակը»։

Եվ հետո կրկին լայնածավալ ներխուժում և օկուպացիա է։ Ազատը մնում է Բերդյանսկում՝ մարդկանց օգնելու համար։ Նա փախստականներին տարհանում է  Զապորոժիե․ դա մեկ ուղղությամբ 24 ռուսական անցակետ է։ Նա, ընդհանուր առմամբ, 25 նման ուղևորություն է կատարել՝ տարհանելով շուրջ 1200 փախստականի։

«Ամեն անգամ, երբ մեքենա էի վարում, մտածում էի՝ «Տե՛ր, խնդրում եմ, տուր ինձ առնվազն ևս 10 մարդ»։ Հետո ես աղոթում էի՝ «Տե՛ր, տուր ինձ ևս 100»։ Բայց եկավ այն պահը, երբ ստիպված էի կանգ առնել»,- պատմում է Ազատը։

Ազատը ռուսական զորքերի կողմից գերեվարվել է ուկրաինամետ դիրքորոշման և մարդկանց տարհանելու համար։ Նրան ամեն օր տանջել և հարցաքննել են․ «Դուռը բացվում էր, և նրանք ասում էին՝ «Հայ, դու դեռ ո՞ղջ ես։ Դուրս արի, մենք քեզ սպանելու ենք»։ Եվ դու հասկանում ես, որ այս ամենն իրական է։ Նրանք ծաղրում էին։ Կային էլեկտրականություն, մահակներ, մականներ, երկաթե խողովակներ, ձեռքեր և ոտքեր»։

Ազատը գերության մեջ անցկացրել է 43 օր։ Ասում է՝ գերությունը ծանր հոգեբանական հետևանքներ է թողնում։ Իր նմաններին օգնելու համար կամավորը հիմնել է վերականգնողական կենտրոն նախկին քաղաքացիական  գերիների  համար. «Այն հանգամանքները, որոնց մենք, ցավոք, ստիպված էինք դիմանալ, մեզ ավելի ուժեղ դարձրին։ Եվ մենք ցանկանում ենք բուժել և աջակցել նրանց, ովքեր իրենց կոտրված են համարում, որպեսզի նրանք նույնպես կարողանան առաջ շարժվել»։

Կենտրոնում կան մարզասարքեր, սեղանի թենիս և տեսախաղեր: Բռնցքամարտի տանձիկը պետք է հանվեր. գերությունից փրկվածների համար լրացուցիչ ագրեսիան ավելորդ է, ասում է Ազատը։

«Ոչ բոլորն են ուզում ագրեսիվ լինել, բացի այդ՝ էլ որտե՞ղ կարող են արտահայտել իրենց ագրեսիան: Այսպիսով, մենք որոշեցինք հանել այն և տեղադրել PlayStation: Սա թույլ է տալիս մարդկանց մտավոր և հոգեբանական վերականգնվել»,- ասում է նա։

Կենտրոնում կարող են նաև իրավաբանական օգնություն ստանալ։ Բացի նախկին բանտարկյալներին և տեղահանված անձանց աջակցող կենտրոններից՝ Ազատը և նրա թիմը Զապորոժիեում նաև դպրոց են բացել օկուպացված Բերդյանսկի երեխաների համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի