Ծառուկյանն ու Չիմաևը նահանջել են UFC-ի անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակում

Լուրեր

28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
Բոլորը

UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից (Pound-for-pound) դասակարգման աղյուսակը, որում ընդգրկվում է 15 մարտիկ։

Արման Ծառուկյանը նահանջել է երկու աստիճան և զբաղեցնում է 15-րդ տեղը։ Թեթև քաշային կարգի (մինչև 70 կգ) դասակարգման աղյուսակում հայ մարտիկը մնացել է երկրորդ տեղում՝ զիջելով միայն ժամանակավոր չեմպիոն, ամերիկացի Ջասթին Գեյջիին։ Թեթև քաշային կարգի գործող չեմպիոնն Իլյա Տոպուրիան է։

Միջին քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը կորցրած Խամզատ Չիմաևը նահանջել է 7 տեղով ու 10-րդն է։ Չեչեն մարտիկին հաղթած ամերիկացի Շոն Ստրիքլենդը բարձրացել է 7-րդ տեղ։

UFC-ի անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել կիսամիջին քաշային կարգում (մինչև 77 կգ) չեմպիոն Իսլամ Մախաչևը, որին հաջորդում են Իլյա Տոպուրիան ու Ալեքսանդր Վոլկանովսկին։

Pound-For-Pound UFC

1․ Իսլամ Մախաչև (Ռուսաստան)

2․ Իլյա Տոպուրիա (Իսպանիա)

3․ Ալեքսանդր Վոլկանովսկի (Ավստրալիա)

4․ Ալեքս Պերեյրա (Բրազիլիա)

5․ Պետր Յան (Ռուսաստան)

6․ Թոմ Ասպինալ (Մեծ Բրիտանիա)

7․ Շոն Ստրիքլենդ (ԱՄՆ)

8․ Մերաբ Դվալիշվիլի (Վրաստան)

9․ Ջոշուա Վան (Մյանմա)

10․ Խամզատ Չիմաև (ԱՄԷ)

11․ Ալեքսանդր Պանտոժա (Բրազիլիա)

12․ Չարլզ Օլիվեյրա (Բրազիլիա)

13․ Դրիկուս դյու Պլեսի (Հարավաֆրիկյան Հանրապետություն)

14․ Կառլոս Ուլբերգ (Նոր Զելանդիա)

15․ Արման Ծառուկյան (Հայաստան)