Մոսկվայի դատարանը «Դոժդ»-ի գլխավոր խմբագրին հեռակա դատապարտել է 8 տարվա ազատազրկման՝ Բուչայի մասին գրառումների համար

Լուրեր

24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
Բոլորը

Մոսկվայի Գոլովինսկի շրջանային դատարանը «Դոժդ» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոյին հեռակա կարգով դատապարտել է 8 տարվա ազատազրկման՝ ռուսական բանակի մասին «կեղծիքներ» տարածելու մեղադրանքով, գգրում է Meduza-ն։

Ձյադկոն նաև տուգանվել է 250,000 ռուբլով, նրան արգելվել է չորս տարի սոցիալական ցանցեր վարել։

Դատախազությունը լրագրողի համար պահանջել էր ութ տարվա ազատազրկում և 5,9 միլիոն ռուբլու տուգանք։

2025 թվականի հոկտեմբերին դատարանը հեռակա կարգով ձերբակալել էր Ձյադկոյին, նա ընդգրկվել էր ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում: Դատախազությունը պնդում էր, որ «Դոժդ»-ի գլխավոր խմբագիրն իր տելեգրամ ալիքում հրապարակել է երկու գրառում, որոնք պարունակում են «կեղծ տեղեկություններ Ուկրաինայում ռուսական զորքերի կողմից իրականացված բռնի գործողությունների», Բուչայում ու Իրպինում խաղաղ բնակիչների սպանության, ինչպես նաև ուկրաինական քաղաքների ավերման մասին։

Mediazona-ն պարզաբանում է, որ վիճելի գրառումները պարունակում էին հղումներ Բուչայի մասին ռեպորտաժին և The New York Times-ի կողմից Կիևի շրջանում խաղաղ բնակիչների սպանության վերաբերյալ հետաքննությանը։

2026 թվականի փետրվարին Մոսկվայի դատարանը հեռակա կարգով «Դոժդ» լրատվական ծառայության ղեկավար Եկատերինա Կոտրիկաձեին դատապարտել էր ութ տարվա ազատազրկման՝ բանակի մասին «կեղծիքների» հետ կապված գործով։ Քրեական գործը հարուցվել է լրագրողի կողմից 2022 թվականի գարնանը տելեգրամում արված գրառումներից հետո։ Դրանցում, մասնավորապես, քննարկվել են Բուչայում խաղաղ բնակիչների սպանությունները և Օդեսայի վրա հրթիռային հարվածի հետևանքով երեք ամսական աղջկա ու նրա մոր մահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի