Հանտավիրուսով վարակված զբոսանավից տարհանված Թուրքիայի 3 քաղաքացիներ մեկուսացվել են Ստամբուլում

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

MV Hondius զբոսանավից տարհանված Թուրքիայի երեք քաղաքացիներ գիշերը տեղափոխվել են Ստամբուլ և նախազգուշական միջոցառումների շրջանակում մեկուսացվել իրենց տներում, գրում է Turkish Minute-ը։

Նրանք տարհանվել են, երբ նավը կանգ է առել Իսպանիայի Կանարյան կղզիներում։ Մինչ օրս Թուրքիայի երեք քաղաքացիներից ոչ մեկի մոտ ախտանիշներ ի հայտ չեն եկել, սակայն նրանք կգտնվեն խիստ հսկողության տակ՝ նավի վրա վարակված մարդկանց հետ շփվելու կամ աղտոտված սնունդ օգտագործելու հավանականության պատճառով։

MV Hondius-ը հոլանդական զբոսանավ է, որն ապրիլի 1-ին մեկնել էր Արգենտինայի Ուշուայա քաղաքից և միջազգային առողջապահական գործողության կիզակետում հայտնվել այն բանից հետո, երբ մի քանի ուղևորների մոտ հանտավիրուս է հայտնաբերվել, հազվագյուտ հիվանդություն, որը սովորաբար մարդկանց է փոխանցվում վարակված կրծողների կամ նրանց մեզի, կղանքի կամ թքի հետ շփման միջոցով։

Առնվազն երեք ուղևոր՝ հոլանդացի զույգ և գերմանացի կին, մահացել են վարակի հետևանքով, մի քանիսի դեպքում էլ թեստի պատասխանը դրական է եղել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը անցյալ շաբաթ հայտարարեց, որ գրանցվել է ութ դեպք, այդ թվում՝ երեք մահ, և որ ութից հինգը հաստատվել են որպես հանտավիրուս։ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնն ավելի ուշ հայտարարեց, որ մայիսի 10-ի դրությամբ՝ հաստատվել է վեց դեպք։

Համաճարակը հատուկ մտահոգություն է առաջացրել, քանի որ նավի հետ կապված հիվանդների մոտ դրական թեստ է հանձնվել Անդերի շտամի նկատմամբ, որը հանտավիրուսի միակ հայտնի շտամն է, որը կարող է սահմանափակել մարդուց մարդ փոխանցումը սերտ և երկարատև շփման միջոցով։ ԱՀԿ-ն հանրային առողջության ընդհանուր ռիսկը գնահատել է որպես ցածր, բայց նշել է, որ վիրուսի ինկուբացիոն շրջանի պատճառով կարող են հայտնաբերվել լրացուցիչ դեպքեր։

Գրանադիլյա նավահանգիստ ժամանելուց հետո նավի ուղևորներն ու անձնակազմի անդամները զննում են անցել և փուլ առ փուլ տարհանվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի