Հանրաքվե կանենք այն պահին, երբ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը լինի․ Փաշինյանն արձագանքում է Պուտինին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը ԵՄ-ում կամ ԵԱՏՄ-ում լինելու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում։ Վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն այս մասին հայտնեց Երևանում՝ քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում։

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անդրադարձել էր Հայաստանի հարաբերություններին ԵՏՄ-ում և ԵՄ-ում։ Նա նշել էր, որ միանգամայն տրամաբանակն կլինի հանրաքվե անցկացնել և հարցնել Հայաստանի քաղաքացիներին, թե որն է լինելու նրանց ընտրությունը։

«ՌԴ նախագահի հետ մենք այդ հարցը քննարկել ենք աշխատանքային մակարդակում։ Ես ասել եմ, որ մինչև այն պահը, երբ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի դե յուրե, դե ֆակտո, մենք նման հարց օրակարգում չենք դնելու։ Ես համաձայն չեմ նաև ապահարզան ձևակերպման հետ, քանի որ մենք երբեմն միջպետական հարաբերությունները շփոթում ենք ամուսնության հետ։ Ես նման ձևակերպման հետ համաձայն չեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը։

Ըստ նրա` քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, չեն պատրաստվում որևէ այդպիսի հարց դնել հանրաքվեի։

Մանրամասները՝ տեսանյութում։