Չնայած հրադադարին՝ ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են սահմանի մոտ բախումների և ԱԹՍ-ների հարձակումների մասին

Լուրեր

24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
Բոլորը

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ մայիսի 9-ից 11-ը կնքված հրադադարի համաձայնությունը մայիսի 10-ին լիովին չի պահպանվել, վկայում են հրադադարի երկրորդ օրվանից հետո Ուկրաինայի և Ռուսաստանի իշխանությունների հաղորդագրությունները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանը որևէ հրթիռային կամ օդային հարված չի հասցրել Ուկրաինայի տարածքին, սակայն անօդաչու թռչող սարքերի հարձակումները և մարտերը շարունակվել են առաջնագծում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա հավելել է, որ ռուսական բանակը «լռությունը չի պահպանում ռազմաճակատում և նույնիսկ չի փորձում»։

Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը երեկվա ամփոփագրում հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական զորքերն օգտագործել են ավելի քան 8000 անօդաչու թռչող սարք և հասցրել մոտ 6400 հարված քաղաքացիական և ռազմական դիրքերին, այդ թվում՝ 25-ը՝ բազմակի հրթիռային կայանքներից, ինչպես նաև տեղի է ունեցել 180 մարտական ​​բախում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտարարել է, որ հրադադարի երկրորդ օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերն անօդաչու թռչող սարքերով և հրետանային հարվածներ են հասցրել զորքերի դիրքերին ու քաղաքացիական թիրախներին Բելգորոդի, Կուրսկի, Կալուգայի և Ռոստովի մարզերում, Կրասնոդարի երկրամասում և օկուպացված Ղրիմում, որին «Ռուսաստանի զինված ուժերը պատասխանել են նույն կերպ»՝ օգտագործելով համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հրետանի և ականանետներ։

Վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի մարզում զոհվել է մեկ մարդ, երկուսը՝ վիրավորվել, իսկ Խերսոնի մարզում զոհվել է երկու մարդ, ևս երկուսը՝ վիրավորվել։

Այս երկու շրջանների, ինչպես նաև Դոնեցկի, Նիկոլաևի և Խարկովի շրջանների չորս բնակիչ վիրավորվել է, ընդհանուր  առմամբ՝ 16 մարդ։

Մայիսի 10-ին Բելգորոդի շրջանում անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով վիրավորվել է չորս մարդ, այդ թվում՝ 17-ամյա պատանի, Կուրսկի շրջանում էլ վիրավորվել է մեկ տղամարդ։

Հրադադարի առաջին օրվանից՝ մայիսի 9-ից հետո, երկու կողմերն էլ հայտնել են մյուս կողմից հրադադարի խախտման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի