Գերմանիայի պաշտպանության նախարարը Կիև է ժամանել

Լուրեր

26.10.2026 | 11:04
Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 10:59
«Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:46
Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին
26.10.2026 | 10:36
Էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ պետք է հայտարարվի, Higer ավտոբուսների փոխարինում արվի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:26
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում
26.10.2026 | 10:24
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
Բոլորը

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ժամանել է Կիև, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

DPA գործակալության փոխանցմամբ՝ Պիստորիուսը բանակցություններ կվարի Ուկրաինայի հետ սպառազինությունների ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ։ Այցի սկզբում նա հայտարարել էր, որ ժամանակակից անօդաչու թռչող սարքերի համատեղ մշակումը, մասնավորապես, հեռահար թռիչքների ոլորտում, կլինի հիմնական ուշադրության կենտրոնում։

Պիստորիուսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները դեռևս զգալի բացթողումներ ունեն նման անօդաչու սարքերի մշակման գործում, և նշել, որ Եվրոպան մտադիր է օգտվել ուկրաինական բանակի մարտադաշտային փորձից։

«Գերմանիան և Ուկրաինան ռազմավարական գործընկերներ են, որոնք երկուսն էլ օգտվում են համագործակցությունից: Սա հանգեցնում է բազմաթիվ նոր նախագծերի»,- ասել է գերմանացի պաշտոնյան։

Պիստորիուսը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը հանձնառու է՝ ստեղծել նոր գերմանա-ուկրաինական համատեղ ձեռնարկություններ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի