ԱԱԾ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ ԱԱԾ ղեկավար կազմը Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի։
Նրանք ծաղիկներ են խոնարհել «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին։