19-ամյա ֆուտբոլիստը կարիերայի առաջին գոլը խփել է ռաբոնա հարվածով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Սեպսիի» եզրային պաշտպան Ալին Տեչերեշը տպավորիչ գոլի հեղինակ է դարձել ֆուտբոլի Ռուիմիայի Լիգա-2-ի խաղում։
Ուժեղագույնների լիգայի ուղեգրի համար փլեյ-օֆֆ փուլի հերթական խաղում 19-ամյա ֆուտբոլիստը ռաբոնա տեսակի հարվածով գրավել է Բուխարեստի «Ստյաուայի» դարպասը՝ օգնելով «Սեպսիին» հաղթել 2։0 հաշվով։
Ալին Տեչերեշը խփել է պրոֆեսիոնալ կարիերայի առաջին գոլը։ Նա երկրորդ մրցաշրջանն է անցկացնում մեծահասակների մակարդակում։