Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադարի և գերիների փոխանակման մասին

Լուրեր

24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք է բերվել եռօրյա հրադադարի պայմանավորվածություն։ Նրա խոսքով՝ կրակի դադարեցման ռեժիմը գործելու է մայիսի 9-ին, 10-ին և 11-ին։

Թրամփը Truth Social սոցիալական հարթակում գրել է, որ Ռուսաստանում այդ օրերին նշվում է Հաղթանակի օրը, սակայն այդ ամսաթիվը կարևոր նշանակություն ունի նաև Ուկրաինայի համար, քանի որ երկիրը նույնպես մեծ դեր է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում։

ԱՄՆ նախագահի հայտարարության համաձայն՝ հրադադարը նախատեսում է ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում, ինչպես նաև գերիների փոխանակում «1000-ը՝ 1000-ի դիմաց» ձևաչափով։ Թրամփի պնդմամբ՝ նախաձեռնությունը ներկայացրել է անձամբ ինքը, իսկ դրան համաձայնել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Թրամփը հույս է հայտնել, որ ձեռք բերված համաձայնությունը կարող է քայլ դառնալ պատերազմի ավարտի ուղղությամբ։ Նրա խոսքով՝ ամբողջական խաղաղության շուրջ բանակցությունները շարունակվում են, և կողմերը «ավելի ու ավելի են մոտենում» համաձայնության։

Ուկրաինան և Ռուսաստանը ևս հաստատել են եռօրյա հրադադարի և գերիների փոխանակման պայմանավորվածությունը։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին սոցիալական ցանցերում գրել է, որ «մայիսի 9-ին, 10-ին և 11-ին պետք է հաստատվի լռության ռեժիմ»՝ միաժամանակ հաստատելով գերիների փոխանակման մասին տեղեկությունը։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ռուսական կողմը ընդունելի է համարում ԱՄՆ նախագահի առաջարկած նախաձեռնությունը և ևս մեկ անգամ հաստատել է գերիների փոխանակումը «1000-ը՝ 1000-ի դիմաց» սկզբունքով։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է պահպանել այն եռօրյա հրադադարը։

Զելենսկին միաժամանակ հաստատել է նաև գերիների լայնածավալ փոխանակման նախապատրաստումը՝ «1000-ը՝ 1000-ի դիմաց» ձևաչափով։

Նրա խոսքով՝ Ուկրաինան գործելու է փոխադարձության սկզբունքով․ եթե Ռուսաստանը իսկապես դադարեցնի կրակը, Կիևը նույնպես կպահպանի հրադադարը։

Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Թրամփին բանակցային գործընթացին մասնակցելու համար և հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները կկարողանա ապահովել հրադադարի պահպանումը Մոսկվայի կողմից։

Возможно, это изображение текст "УКАЗ ПРЕЗИДЕНТА УКРАТНИ №374/2026 Про проведення параду в . Враховуючи числени прохання, 3 гуман.тарною метою, окресленою в перемовинах: 3 Американською стороною 8 травня 2026 року, постановляю: 1.Дозволити 9 травня 2026 року провести парад в M. На час параду (3 10 години ранку за Киёвським часом територальний квадрат Красной площί виключити озброення. (Росийська Федерация). травня 2026 poky) плану застосування українського Квадрат Красной площί: 55-754413 37.617733 55-755205 37.619181 55-753351 37.622854 55-752504 37.621538 2. Цей Указ набирае чиннос 3 дня його п.дписання. Президент Украйни В.ЗЕлЕнсьКий 8 травня 2026 року"