Պենտագոնը սկսել է հրապարակել անհայտ թռչող օբյեկտների մասին գաղտնի նյութերը

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Պատերազմի նախարարությունը գաղտնազերծել է անհայտ կամ չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) հետ կապված փաստաթղթերի մի խմբաքանակ և տեղադրել դրանք գերատեսչության կայքում՝ PURSUE (Presidential Unsealing and Reporting System for UAP Encounters) ծրագրի շրջանակում։ Սա այս փաստաթղթերի առաջին հրապարակումն է, գրում է The Insider-ը։

Նախկինում գաղտնի փաստաթղթերը, տեսանյութերը և լուսանկարները հրապարակայնորեն հասանելի են դարձել բոլորի համար՝ առանց հատուկ թույլտվության: Հրապարակմանը մասնակցել են մի շարք գործակալություններ, այդ թվում՝ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը (ODNI), ՆԱՍԱ-ն, ՀԴԲ-ն, Էներգետիկայի նախարարությունը և Բոլոր ոլորտներում անոմալիաների լուծման գրասենյակը (AARO): Նոր նյութերը կավելացվեն կայքում՝ դրանց գաղտնազերծմանը զուգընթաց:

Առաջին հրապարակված նյութերի շարքում է ՀԴԲ գործ 62-HQ-83894-ը, որը ներառում է հետաքննական նշումներ, ականատեսների վկայություններ և 1947 թվականի հունիսից մինչև 1968 թվականի հուլիսը գրանցված ՉԹՕ-ների և թռչող սկավառակների մասին հրապարակային հաղորդագրություններ: Փաստաթղթերը ներառում են միջադեպերի ապացույցներ, Թենեսիի Օուք Ռիջ քաղաքի գաղտնի վայրերից լուսանկարներ և տեխնիկական փաստաթղթեր:

Կայքում նշվում է, որ հրապարակված նյութերը «չբացահայտված դեպքեր» են, որոնց վերաբերյալ կառավարությունը չի կարողացել տալ վերջնական պատասխան դիտարկվող երևույթների բնույթի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, նախարարությունը հրավիրել է մասնավոր հատվածին վերլուծել տվյալները։

«Նախարարությունը լիովին համակարգված աշխատում է նախագահ Թրամփի հետ՝ ապահովելու աննախադեպ թափանցիկություն այն մասին, թե ինչ գիտի կառավարությունը չբացահայտված անոմալ երևույթների մասին: Այս գաղտնի փաստաթղթերը չափազանց երկար ժամանակ հիմք են հանդիսացել հիմնավորված ենթադրությունների համար։ Ժամանակն է, որ ամերիկյան ժողովուրդն ինքը տեսնի դրանք»,- հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

Պենտագոնը նշել է, որ բոլոր նյութերը ենթարկվել են անվտանգության ստուգման, սակայն շատերը դեռևս չեն վերլուծվել՝ արձանագրված անոմալիաների բնույթը որոշելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել էր Պենտագոնին և այլ դաշնային գործակալությունների սկսել ՉԹՕ-ների և չբացահայտված անոմալ երևույթների վերաբերյալ նյութերի գաղտնազերծումը 2026 թվականի փետրվարին՝ Կոնգրեսի և հանրության կողմից տարիների ճնշումներից հետո։ AARO-ի շրջանակում ՉԹՕ-ների պաշտոնական հետաքննությունը ներառում է 1945 թվականից ի վեր գրանցված ավելի քան 2000 դեպք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի