UFC-ի նախագահը հաստատել է, որ Արման Ծառուկյանը պահետսային է լինելու Տոպուրիա – Գեյջի մենամարտում

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Տոպուրիայի ու ժամանակավոր չեմպիոն, ամերիկացի Ջասթին Գեյջիի միջև Վաշինգտոնի Սպիտակ տանը կայանալիք մենամարտի պահեստայինը լինելու է Արման Ծառուկյանը։ Այդ մասին հայտարարել է UFC-ի նախագահ Դանա Ուայթը։

«Արմանը պահեստային է Սպիտակ տան մրցաշարում։ Այնպես որ, եթե այդ մենամարտի հետ ինչ-որ բան պատահի, Արմանը գործի մեջ է»,- բլոգեր Նինա Դրամայի հետ հարցազրույցում ասել է Դանա Ուայթը։

Հիշեցնենք, որ Սպիտակ տան մրցաշարը տեղի կունենա հունիսի 14-ին։ Տոպուրիան ու Գեյջին կհանդիպեն գլխավոր մենամարտում ու կվիճարկեն Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկին պատկանող տիտղոսը։

Արման Ծառուկյանը UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համարն է։ 29-ամյա հայ մարտիկը UFC-ում նորամուտը նշել է 2019 թվականին, նախորդ մենամարտն անցկացրել է 2025թ․ նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։ Խառը մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։