Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Հռոմի «Մասթերսում»
Աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաջող է մեկնարկել Հռոմում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում։
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը մեկնարկային մրցախաղում 6։4, 6։4 հաշվով հաղթել է աշխարհի 85-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Շևչենկոյին։ Մրցախաղը տևել է 1 ժամ և 44 րոպե։
Երրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի կամ նիդերլանդցի Բոտիկ վան դե Զանդսխյուլպը, կամ ամերիկացի Ալեքսանդր Կովաչևիչը։