Մայիսի 28-ին զենք ցույց տալը շոուի համար լավ կլինի, բայց երբ Ադրբեջանը զենք է գնում, նաև դրա գործարան է կառուցում, վերանորոգում․ Թևան Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 13:50
«Ծաղկաձորում մարզվելը հիանալի է»․ Արման Ծառուկյան
07.08.2026 | 13:39
Հոկտեմբերի 1-ից ԵՏՄ երկրների համար ռուսական շուկայում նոր օրենք կգործի․ Միշուստին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 13:29
Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
07.08.2026 | 13:20
Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սումիի շուկային․ վիրավորներ կան
07.08.2026 | 13:08
2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության դեպքերով դատարան է ուղարկվել 204 քրեական վարույթ. ՔԿ
07.08.2026 | 12:56
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմերը ԵԱ-ում
07.08.2026 | 12:51
Թրամփը կարծում է՝ Իրանի հետ պատերազմը «շատ շուտով» կավարտվի
07.08.2026 | 12:45
ՔՊ-ն խմբակցության նիստում քննարկելու է Վարդևանյանին քվեներ տալու հարցը
07.08.2026 | 12:40
Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը եռակողմ պաշտպանական համաձայնագիր կստորագրեն
07.08.2026 | 12:33
Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ
07.08.2026 | 12:31
Ակնկալում եմ, որ այսօրվա հանդիպումը նոր լիցք կհաղորդի Ղրղզստան-Հայաստան բարեկամությանը. Ժապարովը Փաշինյանին
07.08.2026 | 12:23
Հանրաքվե, իհարկե, կլինի, բայց այն բանից հետո, երբ ՀՀ-ն պաշտոնապես դիմի ԵՄ-ին անդամակցելու համար․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 12:18
Հայտնի է՝ ինչու է չեղարկվել Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի ռևանշ մենամարտը
07.08.2026 | 12:10
Փաշինյանն այս պահին հանրաքվեն անհնար է համարում // Հարված՝ ՌԴ-ում Wildberries-ի 15-րդ պահեստին․ ԼՈՒՐԵՐ
07.08.2026 | 11:57
ՀՅԴ Բյուրոն դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը և կոչ արել համախմբվել եկեղեցու շուրջ
Բոլորը

Հայաստանում մեկնարկած խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, ըստ քաղաքագետ Թևան Պողոսյանի, աչքի է ընկնում «ժողովրդավարության նվազումով և ռեպրեսիաների սաստկացումով»։ Նրա գնահատմամբ՝ ներկայիս ընտրապայքարը զուրկ է գաղափարական բովանդակությունից և վերածվել է իշխանությունը պահպանելու պայքարի։

Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով նախընտրական քարոզարշավին՝ Պողոսյանը նշում է, որ այն մեկնարկել է ոչ թե պաշտոնական օրվանից, այլ շատ ավելի վաղ՝ ուղեկցվելով քաղաքական հետապնդումներով։

«Ամենացայտուն բաղադրիչը դա ռեպրեսիաների շարքն է։ 2021-ին ոչ մի սրբազան նստեցված չէր, ոչ մի քաղաքական գործիչներ առանց հիմնավորման ամիսներով նստած չէին, տնային կալանքների շարքը այսքան չէր։ Իշխանությունը Գյումրիից հետո հետևություն արեց, որ ռեպրեսիաները պետք է խստացնի»,- ասում է քաղաքագետը։

Ըստ Պողոսյանի՝ իշխանության կողմից առաջ քաշվող օրակարգը զուրկ է ինքնուրույն գաղափարներից և սպասարկում է այլ շահեր։ «Իշխանության կողմից՝ աթոռ պահելու։ Զրո գաղափար, ի՞նչ գաղափար։ Այդ գաղափարները Ալիևի գրած տեքստն է։ Ինչքան իրենք ասեն՝ կապ չունի սահմանադրությունը, բոլորս գիտենք արդեն ամիսներ է, տարիներ է, էլ չգիտեմ Ալիևը ոնց պետք է հայտարարի, որ փորձեն այդ բառն այդպես չօգտագործել»։

Խոսելով խաղաղության թեմայի շուրջ տարբեր մոտեցումների մասին՝ նա ընդգծում է, որ իրական խաղաղությունը չի կարող հիմնվել սեփական իրավունքներից հրաժարվելու վրա։

«Ի՞նչ է խաղաղությունը, մինչև չձևակերպես, ես չեմ կարողանալու ասել՝ դուք ինչ եք ուզում։ Երբ որ քեզ մեկն ասում է՝ իրավունք չունես որևէ մեկի իրավունքը բարձրացնես, ուրեմն ինքը արդեն քեզ հետ խաղաղություն չի ցանկանում։ Քեզ մի բանից զրկելու մեջ խաղաղություն որտե՞ղ կա։ Այն էլ իրավունքի, այն էլ, որ քոնն է, այն էլ Աստծուց»,- նշում է Պողոսյանը։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ խաղաղությունը պետք է պարտադրել սեփական ուժով՝ գիտությամբ, տնտեսությամբ և հզոր բանակով, այլ ոչ թե զիջումներով։ «Պարտադրանք բառը, դա չի, որ դու քանակով ավելի շատ ես։ Թող հայը այնպիսի զենք-զինամթերք ունենա, որ նույն Թուրքիան ու Ադրբեջանը ասեն՝ ախպեր, գործ չունեմ, չհարձակվեմ»։

Պողոսյանի համոզմամբ՝ ընտրություն կատարելիս քաղաքացին կանգնած է երկու հիմնական մոտեցման առջև՝ կողմնորոշվել սեփական անձնական, կարճաժամկետ շահով, թե՞ առաջնորդվել ազգային, հեռահար նպատակներով ու արժեքներով։

Նա կարծում է, որ «չկողմնորոշված» ընտրող հասկացությունը մոլորություն է, քանի որ յուրաքանչյուր մարդ իրականում ունի իր արժեքային համակարգը և նախասիրությունները, անկախ նրանից՝ բարձրաձայնում է դրանք, թե ոչ։ «Չկա չկողմնորոշված։ Հարցն այն է՝ ի՞նչի համար ես դու պետք է կողմնորոշվես։ Դու սկզբից այսպես թե այնպես կողմնորոշված ես՝ քո դաստիարակությամբ, քո կրթությամբ, քո ինչ-որ բանով»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան