Երբ սեղանին դիվանագիտական ​​լուծում է դրվում, ԱՄՆ-ն ընտրում է անխոհեմ ռազմական արկածախնդրությունը. Արաղչի

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր երկիրը «երբեք չի զիջի ճնշմանը»՝ դատապարտելով ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարվածները՝ լարված հրադադարի պայմաններում, գրում է CNN-ը։

«Ամեն անգամ, երբ դիվանագիտական ​​լուծում է դրվում սեղանին, ԱՄՆ-ն ընտրում է անխոհեմ ռազմական արկածախնդրությունը։ Անկախ պատճառներից՝ արդյունքը նույնն է. իրանցիները երբեք չեն ենթարկվում ճնշման, և դիվանագիտությունը միշտ զոհն է»,- նշել է նա X-ում գրառման մեջ։

Բացի այդ, Արաղչին շեշտել է՝ ԿՀՎ-ն սխալվում է։ Ըստ նրա՝ Իրանի հրթիռային պաշարները և արձակման կայանքների հզորությունը փետրվարի 28-ի համեմատ 75%-ի մակարդակի վրա չեն։

«Ճիշտ թիվը 120% է։ Ինչ վերաբերում է ժողովրդին պաշտպանելու մեր պատրաստակամությանը՝ 1000%»,- գրել է նա։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հինգշաբթի հայտարարել էր, որ ԱՄՆ ուժերը թիրախավորել են իրանական ռազմական օբյեկտները, որոնք պատասխանատու են Հորմուզի նեղուցով անցնող ամերիկյան ռազմանավերի վրա հարձակումների համար: ԱՄՆ-ը փորձել է նվազեցնել ենթադրությունները, որ հարվածները սրացում են, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ABC News-ի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր, որ հրադադարը դեռևս ուժի մեջ է:

Մինչ ԱՄՆ-ը նվազագույնի է հասցնում հարվածը, Իրանի արտաքին գործերի նախարարությունն այն բնութագրել է որպես «ագրեսիվ և սադրիչ»՝ նշելով, որ այն արտացոլում է «պատշաճ կերպով իրավիճակը հասկանալու և իր իսկ ստեղծած փակուղուց ռացիոնալ ելք գտնելու»՝ Վաշինգտոնի անկարողությունը։

Նախարարությունը հայտարարության մեջ վերահաստատել է, որ Իրանը պատրաստ է պաշտպանվել «ցանկացած ագրեսիայից կամ չար մտադրությունից»։