Իրանի կողմից ԱՄԷ-ի վրա հարձակման հետևանքով երեք մարդ է վիրավորվել

Լուրեր

24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
Բոլորը

ԱՄԷ-ի վրա Իրանի օդային հարվածներին արձագանքի հետևանքով երեք մարդ միջին ծանրության վնասվածքներ է ստացել։ The National news-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է երկրի Պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ երկրի ՀՕՊ համակարգերը խոցել են Իրանի կողմից ուղարկված երկու բալիստիկ հրթիռ և երեք անօդաչու թռչող սարք։ Հարձակումների վայրը չի նշվել, վիրավորների մասին այլ տեղեկություններ չեն հրապարակվել։

Ուրբաթ ժամը 6:43-ին իշխանությունները նախազգուշացում են տարածել՝ նշելով, որ ԱՄԷ-ն արձագանքում է հրթիռային սպառնալիքներին։ Հանրությանը կոչ է արվել մնալ անվտանգ վայրում և հետևել պաշտոնական ալիքներին՝ հետագա թարմացումների համար։

Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի մեկնարկից հետո ԱՄԷ-ն իրանական կողմի հարվածների թիրախում է հայտնվել։ Հակամարտության ընթացքում զոհվել են ԱՄԷ զինված ուժերի երկու զինծառայող և զինվորականների համար աշխատող մարոկկացի քաղաքացիական կապալառու, մահացել է նաև տասը քաղաքացիական անձ։ Բացի այդ, վիրավորվել է, ընդհանուր առմամբ, 230 մարդ։

Թեհրանը վերսկսել հարձակումները ԱՄԷ-ի վրա երկուշաբթի՝ ապրիլի 8-ին պայմանական հրադադարի ուժի մեջ մտնելուց գրեթե մեկ ամիս անց։ ԱՄԷ-ն խստորեն դատապարտել է երկրի վրա Իրանի նոր հարձակումները՝ նշելով, որ դրանք «վտանգավոր սրացում» են, և երկիրն իրեն իրավունք է վերապահում արձագանքել։

ԱՄԷ-ն հայտարարել է, որ ստեղծել է հանձնաժողով՝ ԱՄԷ-ի դեմ Իրանի իրականացրած ագրեսիայի և հանցագործությունների փաստագրման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի