ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, թե ԵՄ-ն փորձում է միջամտել ՀՀ ընտրական գործընթացին

Լուրեր

24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
Բոլորը

Եվրամիությունը հույս ունի Հայաստանին պոկել հուսալի անվտանգության համակարգից և կայուն տնտեսական կապերից՝ թաքնվելով «գործընկերության խորացման», «բարեփոխումներին աջակցելու» և «ժողովրդավարությանը աջակցելու» մասին գեղեցիկ կարգախոսների հետևում։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից «Իզվեստիա»-ին փոխանցված հայտարարությունում։

«Միևնույն ժամանակ, որևէ հստակ այլընտրանք չի առաջարկվում այն ​​գործիքներին, որոնք տասնամյակներ շարունակ ապահովել են երկրի կայունությունը»,- հավելել են գերատեսչությունից։

Նշվում է, թե, իբր, իրենք՝ եվրոպացի պաշտոնյաներն են խոստովանում, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը մեկ տասնամյակի հարց չէ, և վերջնական արդյունքի երաշխիքներ չկան։ Այնուամենայնիվ, ՌԴ ԱԳՆ-ի պնդմամբ, թեկնածու երկրները շատ արագ կախվածության մեջ են ընկնում Բրյուսելի քաղաքական կամքից։

Ռուսական գերատեսչությունը հավելել է, թե Երևանը մնում է Մոսկվայի դաշնակիցը և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) լիիրավ անդամ։

«Այնուամենայնիվ, մենք չենք կարող աչք փակել այն քայլերի վրա, որոնք էապես հակասում են նրա պարտավորություններին՝ թե՛ երկկողմանի, թե՛ ընդհանուր բազմակողմ շրջանակում։ Հույս ունենք, որ Հայաստանի ղեկավարությունը չի հարմարվի արտաքին աշխարհաքաղաքական խաղերին, այլ առաջնահերթություն կտա երկրի երկարաժամկետ ազգային շահերին։ Մենք հույս ունենք, որ Երևանը թույլ չի տա, որ ԵՄ-ն շահագործի մեր հայ դաշնակիցների արտաքին տնտեսական կապերի ընդլայնման շահագրգռվածությունը՝ գոյություն ունեցող քաղաքական, պատմական, մարդասիրական և տնտեսական կապերին վնաս հասցնելու համար»,- ասել են ԱԳՆ-ից։

Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, թե ԵՄ-ն, իբր, միջամտում է Հայաստանի ընտրական գործընթացներին՝ «պատճենելով Մոլդովայում նախկինում մշակված մեխանիզմներն ու տեխնոլոգիաները»։

Նշվում է նաև, թե ի տարբերություն որոշ արևմտյան գործընկերների՝ Ռուսաստանը պատրաստի «ապագայի սցենարներ» չի բերում Երևան և հարաբերությունների հետագա զարգացումը չի պայմանավորում ընտրությունների արդյունքներով։

«Ռուսաստանի դիրքորոշումը պարզ է և անկեղծ. մենք շահագրգռված ենք ուժեղ, կայուն և իսկապես ինքնիշխան Հայաստանով, որը կարող է ինքնուրույն մշակել իր քաղաքականությունը և որոշել իր զարգացման վեկտորը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի