Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Լուրեր

25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
Բոլորը

Իրանի Զինված ուժերը հայտարարել են, որ թիրախավորել են ԱՄՆ ռազմածովային ուժերի երեք նավերը՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Իրանի ափամերձ ջրերից դեպի Հորմուզի նեղուց ուղևորվող իրանական նավթատար լցանավի հարձակման։ Այս մասին հայտնել է կառավարամետ Press TV-ն՝ վկայակոչելով Իրանի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակին, փոխանցում է DW-ն։

Նշվում է նաև, որ որոշ տարածաշրջանային երկրների հետ համագործակցությամբ օդային հարձակումներ են իրականացվել Բանդար Խամիրի, Սիրիկի և Քեշմ կղզու ափերի երկայնքով գտնվող քաղաքացիական տարածքների վրա։

Գերմանական dpa գործակալության փոխանցմամբ՝ իրանական լրատվամիջոցներն ավելի վաղ ենթադրություններ էին արել Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից հնարավոր ավիահարվածի մասին։

Իրանական Tasnim լրատվական գործակալությունը գրել է.

«Եթե այս տեղեկությունը հաստատվի, Էմիրությունները կվճարեն իրենց թշնամական գործողությունների համար»,- ըստ dpa-ի՝ գրել է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։

Այս շաբաթվա սկզբին ԱՄԷ-ն Իրանին մեղադրել էր իր նավթագազային օբյեկտներին հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածելու մեջ։ Այսօր էլ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է, որ իրենց ՀՕՊ-ն «ակտիվորեն հակազդում է Իրանից եկող հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումներին»։

«Պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ երկրի տարբեր մասերում լսվող ձայները ԱՄԷ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից բալիստիկ, թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի որսման արդյունք են»,- ասվում է X-ում հրապարակված հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի