Իրանի հետ հրադադարն ուժի մեջ է մնում՝ չնայած Հորմուզի նեղուցում նոր ռազմական բախումներին․ Թրամփ

Լուրեր

24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարն ուժի մեջ է մնում՝ չնայած Հորմուզի նեղուցում և շրջակայքում նոր ռազմական բախումներին։ Նա հավելել է՝ ակնհայտ կլինի, եթե հրադադարը չեղյալ հայտարարվի, գրում է CNN-ը։

«Եթե հրադադար չլինի, դուք պարտավոր չեք լինի տեղեկանալ։ Դուք պարզապես պետք է նայեք Իրանից եկող մի մեծ լույսի»,- լրագրողներին ասել է Թրամփը։

Ավելի ուշ նա ասել է, որ Իրանի հետ բանակցությունները մնում են անորոշ, բայց շարունակվում են։

«Իրանի հետ համաձայնագիրը կարող է տեղի չունենալ, բայց կարող է նաև տեղի ունենալ ցանկացած օր»,- ասել է  Թրամփը։

Թրամփի խոսքերը հնչում են այն բանից հետո, երբ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, որ ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել իրանական ռազմական օբյեկտներին, որոնք պատասխանատու են Հորմուզի նեղուցով անցնող ԱՄՆ ռազմածովային ուժերի ականակիրների դեմ հրթիռային, անօդաչու թռչող սարքերի և փոքր նավակների վրա հարձակումների համար։

Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու ԱՄՆ առաջարկն ավելի ընդարձակ է, քան «մեկ էջանոց փաստաթուղթը», քանի որ Թեհրանը շարունակում է վերանայել պակիստանցի միջնորդների միջոցով Վաշինգտոնից ստացված ուղերձները։ Դրանք ներառում են պայման, որ «նրանք միջուկային զենք չեն ունենա, մեզ կտան միջուկային փոշի և շատ այլ բաներ, որոնք մենք ուզում ենք», ասել է Թրամփը։

Հարցին՝ արդյո՞ք Իրանը համաձայնվել է դրան, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Նրանք համաձայնվել են։ Երբ նրանք համաձայնվում են, դա շատ բան չի նշանակում, քանի որ հաջորդ օրը նրանք մոռանում են, որ համաձայնվել են։ Եվ գիտեք, մենք գործ ունենք տարբեր առաջնորդների հետ»։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանը վերջնականապես չի հստակեցրել իր պատասխանն ԱՄՆ-ի առաջարկին, դեռևս վերանայում է ամերիկացիների կողմից պակիստանցի միջնորդների միջոցով փոխանցված ուղերձները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի