Ծանրորդ Էմմա Պողոսյանը՝ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

Լուրեր

25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
Բոլորը

Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը (86 կգ) բրոնզե մեդալակիր դարձավ Եգիպտոսում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում։

Երկամարտում 19-ամյա Պողոսյանը գրանցեց 253 կգ (109+144) արդյունք։ Պոկում վարժությունից հետո Հայաստանի ներկայացուցիչը 5-րդն էր, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ։

Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Թուրքմենստանի ներկայացուցիչ Անամյան Ռուստամովան՝ երկամարտում գրանցելով 257 կգ: Երկրորդ տեղը գրավեց չինացի Լինյու Հուն՝ 256 կգ:

Ապրիլին Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում Էմմա Պողոսյանը չեմպիոն էր հռչակվել երկամարտի 248 կգ արդյունքով։

Աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը երրորդ մեդալը նվաճեց երկամարտում։ Ավելի վաղ Աննա Ամրոյանը (77 կգ) նվաճել էր աշխարհի երիտասարդական չեմպիոնի կոչումը, իսկ Նարեկ Մկրտչյանը (79 կգ) դարձել էր արծաթե մեդալակիր։

Մայիսի 7-ին Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգա նաև Վալերիկ Մովսիսյանը (94 կգ)։ Պայքարը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։