100 տարեկանում կյանքից հեռացել է Ֆորմուլա-1-ի ամենատարեց նախկին արշավորդը

Լուրեր

25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
Բոլորը

Ֆրանսիայում 100 տարեկանում մահացել է Էրմանո դա Սիլվա Ռամոսը՝ Ֆորմուլա-1-ի ամենատարեց նախկին ավտոարշավորդը, հաղորդում է Racingnews365-ը։

Ռամոսը ծնվել է 1925 թվականի դեկտեմբերի 7-ին Փարիզում և Ֆորմուլա-1-ում 1955 և 1956թթ․ մրցաշրջաններում հանդես է եկել «Գորդինի» թիմի կազմում։ Այդ ընթացքում նա մասնակցել է 7 Գրան պրիի։

Ֆրանսիացի ավտոարշավորդի լավագույն արդյունքը եղել է 1956թ․ Մոնակոյի Գրան պրիում, որտեղ նա զբաղեցրել է 5-րդ տեղը։ Թագավորական ավտոմրցումներում Ռամոսի վերջին մեկնարկը եղել է 1956թ․ Իտալիայի Գրան պրիում, որի ընթացքում նա ընդամենը երեք շրջանից հետո դուրս է եկել պայքարից շարժիչի խնդիրների պատճառով։

Բացի Ֆորմուլա-1-ից, Ռամոսը մասնակցել է նաև լեգենդար «Լե-Մանի 24 ժամ» և «Միլե Միլյա» մրցարշավներին։

Ֆրանսիացին Ֆորմուլա-1-ի ամենատարեց նախկին ավտոարշավորդը դարձել էր 2023 թվականի ապրիլին, երբ 102 տարեկանում մահացել էր Քենեթ Մաքէլփայնը։

Էրմանո դա Սիլվա Ռամոսի մահից հետո ամենատարեց նախկին ավտոարշավորդը Ջոն Ռոդսն է, որն այժմ 98 տարեկան է։

Գրան պրիի ամենատարեց հաղթողն ու աշխարհի չեմպիոնը շարունակում է մնալ Ֆորմուլա-1-ի եռակի չեմպիոն, 86-ամյա շոտլանդացի Ջեկի Ստյուարտը։