Սարկոզին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել ընտրությունների գործով

Լուրեր

25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
Բոլորը

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել՝ 2012 թվականի իր ընտրարշավի ընթացքում ենթադրաբար ծախսերը գերազանցելու գործով: RTL-ի հաղորդմամբ՝ դատարանը բավարարել է 71-ամյա Սարկոզիի՝ տարիքի պատճառով պատժի կրճատման հետ կապված միջնորդությունը: Որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 7-ին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Դատավճիռը վերաբերում է Սարկոզիի 2012 թվականի նախընտրական քարոզարշավը սպասարկած Bygmalion PR գործակալության գործին։ Դատարանը որոշել է, որ քաղաքական գործչի կուսակցությունը Bygmalion-ից ստացել է ավելի քան 18 միլիոն եվրո, որը հետագայում չի հաշվառվել որպես պաշտոնական ծախս, և Սարկոզիին դատապարտել մեկ տարվա ազատազրկման։ Դրանից հետո պատիժը կրճատվել է մինչև վեց ամիս՝ ազատազրկման փոխարեն էլեկտրոնային ապարանջան կրելու հնարավորությամբ։ Ըստ RTL-ի՝ քաղաքական գործիչն այլևս ապարանջան չի կրի։

Նիկոլա Սարկոզին Ֆրանսիայի նախագահ է եղել 2007-ից 2012 թվականներին և դարձել պետության առաջին նախկին ղեկավարը, որը դատապարտվել է ազատազրկման։

Bygmalion PR գործակալության գործով դատավճռից բացի՝ 2021 թվականի մարտին քաղաքական գործիչը մեղավոր էր ճանաչվել Ֆրանսիայի վճռաբեկ դատարանի աշխատակցին կաշառելու գործով։ Սարկոզին դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման և երկու տարվա պայմանական ազատազրկման, սակայն նրա ազատազրկման ժամկետը փոխարինվել էր մասնակի տնային կալանքով և էլեկտրոնային ապարանջան կրելու պարտավորությամբ։

2025 թվականի սեպտեմբերին Նիկոլա Սարկոզին մեղավոր էր ճանաչվել հանցավոր դավադրության մեջ՝ Լիբիայի նախագահ Մուամմար Քադաֆիի կառավարության կողմից իր ընտրարշավի ֆինանսավորման հետ կապված գործով, որը վերաբերում էր 2005-2007 թվականներին։

Դատարանը նրան դատապարտել էր 5 տարվա ազատազրկման՝ պայմանականորեն։ 2025 թվականի հոկտեմբերին Նիկոլա Սարկոզին 20 օր անցկացրեց բանտում և ազատ արձակվեց դատական ​​​​վերահսկողության ներքո։ Դատարանը ներկայում քննարկում է այս գործով վերաքննիչ բողոքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի